Հայկ Հարությունյանի մահը շատերին կարող էր ձեռնտու լինել եւ Քոչարյանը բացառություն չէ. Գագիկ Ջհանգիրյան

Երեկ գիշերը Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար, նախկին ոստիկանապետ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նախկին պետ, ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հայկ Հարությունյանի դին: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել  ինքնասպանության հասցնելու հոդվածով: ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրուցել ենք Հարությունյանի մահվան շուրջ շրջանառվող վարկածների մասին:

- Պարոն Ջհանգիրյան, դուք հակվա՞ծ եք հավատալու ինքնասպանության վարկածին:

- Դե երեւի դեպքի վայրի զննությամբ եւ այլ անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների կատարմամբ առավել շատ հավանական է դիտարկվել ինքնասպանությունը, դրա համար էլ ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրգործ հարուցվել: Բայց, կարծում եմ, քննությունը առջեւում է, գուցե այլ վարկածներ առաջ քաշելու հիմքեր առաջանան, այլ վարկածներով քննություն կատարվի: Քանի որ տեղյակ չեմ դեպքի մանրամասներից, դեպքի վայրից, դրա համար չեմ կարող կոնկրետ որեւէ գնահատական տալ: Քննություն է կատարվում, հուսանք եւ հավատանք, որ Քննչական կոմիտեն մեր հասարակության մեջ առկա բոլոր կասկածները կփարատի իր քննությամբ:

- Հաշվի առնելով, թե Հայկ Հարությունյանը ինչ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել եւ ինչ ինֆորմացիայի կարող էր տիրապետել, հնարավոր համարո՞ւմ եք, որ տեղի ունեցածը կամ սպանություն է կամ ինքնասպանության են հասցրել: 

- Գիտեք, ես վերջերս մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ նա ոչ միայն կարեւորագույն ինֆորմացիաների կրող է եղել, այլ նաեւ կարեւորագույն դերակատար է եղել Մարտի 1-ի իրադարձություններում, հետմարտյան իրադարձություններում, մինչեւ Մարտի 1-ը: 1997 թվականի աշնանից սկսած, Էդ ամբողջ քաղաքական հետապնդումների առաջնային դիրքերում եղել են ներքին գործերի ստորաբաժանումները, ներքին գործերի աշխատակիցները. բնականաբար այդ ամեն ինչը կոորդինացրել է նախարարը: Այնպես որ, նա ոչ միայն կարեւորագույն ինֆորմացիայի կրող էր, այլ նաեւ, իմ կարծիքով, իշխանության բռնի զավթման, սահմանադրական կարգի տապալման հանգուցային անձանցից մեկը, պատասխանատուներից մեկը, որը վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության: Եվ հիմա, ես գուշակություններ անել չեմ կարող, եւ չեմ սիրում գուշակություններ անել, բայց որեւէ բան բացառել հնարավոր չէ, առավել եւս որ նախաքննություն է տեղի ունենում եւ ամեն մի կասկած չի կարելի բարձրաձայնել: Հնարավորություն տանք նախաքննական մարմնին՝ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն կատարել եւ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

- Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայկ Հարությունյանը ղեկավարել է Մարտի 1-ին Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելու օպերացիան

- Ես չեմ կարող ասել՝ նա է ղեկավարել: Ազատության հրապարակի ցրման կամ ջարդի օպերացիան կատարվել է Հանրապետության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի որոշմամբ: Թե ովքեր են այնտեղ ղեկավար եղել…Կարծում եմ Հայկ Հարությունյանը անձամբ չի ղեկավարել, բայց նրա տեղակալներն են եղել հրապարակում, Քոչարյանի անվտանգության պետն է եղել հրապարակում, որը կարծես թե բոլորի հրամանատարն է նշանակված եղել եթե ոչ օրինական հիմքերով, ապա ապօրինի:

- Պարոն Ջհանգիրյան, ներկայումս ՀՔԾ-ում քննվում է նաեւ Մարտի 1-ին ոստիկանների գործողությունների դրվագը: Սա կարո՞ղ էր ազդել Հարությունյանի վրա:

- Ես արդեն ասացի, որ նա վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության որպես 300.1 հոդվածով օժանդակող: Որովհետեւ այն 4 անձինք, ովքեր այսօր մեղադրվում են այդ հոդվածով, հո նրանք միայնակ չե՞ն իրականացրել այդ ամբողջ սահմանադրական կարգի տապալումը, տապալումից հետո բռնությամբ զավթված իշխանության պահելը, հարյուրավոր քաղբանտարկյալներին բերդեր լցնելը, 200-ից ավելի անձանց կալանավորելը, ահաբեկելը, եւ այլն, եւ այլն:

- Այսինքն հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայկ Հարությունյանը ազատազրկվելու վախից դրդված որոշեր վերջ տալ իր կյանքին: Չէ՞ որ միշտ նա է ուրիշներին պատժել, իսկ հիմա նրան էին պատժելու:

- Դե բա տեսնո՞ւմ եք, աշխարհը կլոր է, չէ՞, ասում են: Չեմ կարող ասել: Ես այդպիսի տեղեկության չեմ տիրապետում, բայց որ մարտի 1-ի հատկապես հանգուցային պատասխանատուները, որոնցից զգալի մասը դեռ դրսում են, պետք է պատասխանատվության կանչվեն եւ քրեական պատժի արժանանան՝ ես դրանում չեմ կասկածում, էդ թվում ձեր հիշատակած անձնավորությունը:

- ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը այսօր հայտարարեց, որ իշխանության խղճին է մնում Հայկ Հարությունյանի արյունը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է աներ իշխանությունը՝ Հայկ Հարությունյանի կյանքը պաշտպանելու համար, որ չի արել:

- Ես երբեւիցե որեւէ քաղաքական մարդու, սովորական մարդու հայտարարություն չեմ մեկնաբանում եւ դժվարանում եմ ասել, թե ինչ է նկատի ունեցել ձեր նշած ընկերը: Բայց ես կարծում եմ, որ եթե օրենքը չի պատժում հանցագործներին, եթե օրենքը արյուն թափողներին չի պատժում (չեմ ասում խոհանոցից մեկ տուփ սիգարետ գողացողին կամ շոկոլադ), ծանր հանցագործություններ կատարած անձանց չի պատժում, ստիպված Աստված է պատժում: Եթե նա որեւէ անհանգստացնող տեղեկություն է ունեցել, եթե իրեն որեւէ վտանգ էր սպառնում, ինքը, կարծում եմ, բազմաթիվ ծառայակիցներ է ունեցել, որոնց զգալի մասը հիմա էլ են ծառայում ոստիկանությունում, կարող էր դիմել եւ պաշտպանություն խնդրել:

- Պարոն Ջհանգիրյան, Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ շրջանառվում է նաեւ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի անունը: Այս գործում կա՞ որեւէ դրվագ, որի պատճառով Քոչարյանին կարող էր ձեռնտու լինել Հարությունյանի մահը:

- Կարելի է ենթադրել, որ Հայկ Հարությունյանի մահը շատերին կարող էր ձեռնտու լինել՝ ոչ միայն էսօրվա ամբաստանյալներին, այլ նաեւ ապագա մեղադրյալներին, շատերին: Եվ այդ առումով երկրորդ նախագահը բացառություն չէ:

Տպել
13122 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց