Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները

23/09/2019 schedule19:40

Այսօրվանից մեկնարկել են միջոցառումներ՝ նվիրված ԵՊՀ-ի 100-ամյակին: Առավոտյան ժամը 11:00-ից կենտրոնական մասնաշենքում տեղի են ունեցել մի շարք ցուցահանդեսներ եւ ցուցադրություններ: Ներկայացվել են ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարները, ինչպես նաեւ վերջինիս անհատական հավաքածուի ցուցադրությունը: Ուսանողները հնարավորություն ստացան նաեւ ծանոթանալու համալսարանի հրատարակած ու պահվող հնատիպ գրքերին:

Ցուցադրություններից բացի կենտրոնական մասնաշենքի դիմաց բուհի ՈՒԽ Մշակույթի հանձնաժողովի անդամները կազմակերպել էին ֆլեշմոբ, որը նվիրված էր նաեւ ՀՀ անկախությանը։ Ներկայացվեցին ժամանակակից եւ ազգագրական պարեր:

Մայր բուհում միջոցառումները շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 28-ը՝ եզրափակվելով առաջին կուրսեցիների երդման արարողությամբ եւ ուսանողական համերգով, որի ժամանակ հանդես կգան երգիչներ Գոռ Սուջյանը, Արամ MP3-ը, ինչպես նաեւ DJ Շանթը:

Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 12:00-ը, իրականացվել էր հեծանվարշավ, որը մեկնարկել էր Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի 6-րդ մասնաշենքից հասնելով մինչեւ Ալեք Մանուկյան փողոց՝ կենտրոնական մասնաշենքի դիմաց:

Բուհում առաջիկա օրերին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը ստորեւ.

Սեպտեմբերի 26-ին՝

  • Ռեկտորի աշխատասենյակում օտարերկրյա հյուրերի ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների:
  • Հյուրերի այցելություն. Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան:
  • Մասնակցություն սեպտեմբերի 23-ին մեկնարկած ցուցադրություններին:
  • ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ժամանակ ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում, ինչպես նաեւ պարգեւատրման արարողություն:
  • Օտարերկրացի հյուրերի այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
  • Հյուրերի կողմից եղեւնու տնկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի  հիշողության պուրակում:
  • Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ցուցադրություն:

Սեպտեմբերի 27-ին՝

  • ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը եւ նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով:
  • Ժամը 16:00-ին համալսարանականների եւ հյուրերի հանդիսավոր քայլերթ դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն:
  • Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ եւ հոբելյանական համերգ:

Սեպտեմբերի 28-ին՝

  • Օտարերկրյա հյուրերի այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր եւ Երեւանի կոնյակի գործարան:
  • Ժամը 20:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջին կուրսեցիների երդման արարողություն եւ ուսանողական համերգ, որին ելույթներով հանդես կգան երգիչներ Գոռ Սուջյանը, Արամ MP3-ը, ինչպես նաեւ DJ Շանթը:
Տպել
1482 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին