ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

23/09/2019 schedule11:16

Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների ուսումնասիրության ցուցանիշներով. շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել քննվող գործով անհրաժեշտ քննչական գործողությունները՝ տվյալ քննչական գործողություններին մասնակիցների՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհնարինության պատճառով: Նման իրավիճակները հանգեցնում են քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների, հնարավորություն չեն տալիս վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական գործողությունների միջոցով ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ՝ անհնարին դարձնելով քրեական դատավարության խնդիրների պատշաճ իրականացումը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումները չեն նախատեսում դատական քննության փուլում վկաներին և փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու որևէ հնարավորություն:

Միջազգային պրակտիկայում նոր չէ տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելը: Այս մեխանզիմն առավելապես կիրառվում է ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելիս, երբ մի պետություն կարող է դիմել մեկ այլ պետության, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին ծանուցվի և ներկայանա իրավասու մարմին՝ տեսակապի միջոցով հարցաքննվելու:

Տեսակապի միջոցով հարցաքննելու պրակտիկան կիրառվելու է բացառիկ դեպքերում, երբ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկելուց հետո էլ հնարավոր չլինի ապահովել վկայի ֆիզիկական ներկայությունը դատական քննությանը: Այս իրավակարգավորումը կնպաստի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, նյութական ռեսուրսների խնայմանը, ինչպես նաև կապահովի որպես մեղադրյալ ներգրավված անձի կոնվենցիոն իրավունքների լիարժեք իրացումը:

Տպել
2443 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին