Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում

Հայաստանյան մի շարք լրատվականներ, հղում անելով Jewishjournal.com հրեական պարբերականին, տեղեկություն են տարածել, թե իբր «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում», ասված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի հրապարակման մեջ:

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ, մի շարք պաշտոնական հանդիպումներից զատ, կմասնակցի նաև Լոս Անջելեսում նախատեսված հանրահավաքին և հանդես կգա ելույթով։

Հրեական պարբերականի բլոգային բաժնում տեղադրված հոդվածում նշվում է, որ 1991 թվականին, Խորհրդային միությունից անկախանալուց հետո, Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին դեմ արտաքին քաղաքականություն, և կոչ արվում չեղյալ հայտարարել նախատեսված հանրահավաքը և վարչապետի ելույթը։

Հատկանշական է, որ վերոնշյալ հոդվածի հեղինակը Ադրբեջանի «լեռնային հրեաների կրոնական համայնքի» ղեկավարն է՝ Միլիխ Եվդաևը։

Եվդաևը ծնվել է Ադրբեջանի Կարմիր գյուղ համայնքում (Qırmızı Qəsəbə), 1971 թվականին ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը և երկար տարիներ աշխատել  պետական համակարգում։ Հայտնի է իր հակահայկական քարոզչական գործունեությամբ (հոդվածներ, գիտաժողովներ, ելույթներ և այլն)։ 2015 թվականին Եվդաևը պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի պատվո գովասանագրով, իսկ արդեն 2018 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով Եվդաևին նշանակվել է անվանական կենսաթոշակ։

Հատկանշական է նաև, որ այս հոդվածի տարածման գործում ներգրավված է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը։ 

Հյուպատոս Նասիմի Աղաևը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է հոդվածով և հավելել՝ «Լոս Անջելեսը չպետք է հարգի այն պետությանը, որը մեծարում է իր նացիստական գեներալներին»։

Հոդվածի հրապարակումից երկու օր անց այն սկսեցին տարածել նաև հայաստանյան լրատվականներ` «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում» վերտառությամբ։

Տպել
457 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին