Եթե գրավ չկիրառվի, նշանակում է՝ ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգելով՝ պատժել․ Լեւոն Քոչարյան

«Իմ կարծիքով՝ թե՛ դատախազները, թե՛ մյուսները, թե՛ դատավորը, հանրության լայն զանգվածը վստահ են, որ խոսք չի կարող լինել քննությունից թաքնվելու մասին»: Այս մասին այսօր՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազների պնդումներին, թե Քոչարյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության որոշման հրապարակումից առաջ նա, լրագրողներին հիշեցրեց, որ հինգ ամիս լինելով ազատության մեջ, Ռ. Քոչարյանը ոչ մի բանով ո՛չ խոչընդոտել է, ո՛չ՝ խուսափել։

«Ամեն ինչ պարզ է: Ուղղակի, նպատակ ունեն դատը ձգձգելով՝ պատժել»,- հավելեց նա։ Հարցին՝ գրավի կիրառման դեպքում կարո՞ղ են վճարել, թե՞ բոլորի հաշվիները սառեցված են, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Այս պահին սառեցված են եղբորս եւ իր (Ռ.Ք.-ի-խմբ.) հաշիվները։ Ես չեմ զբաղվում այդ հարցերով, եղբայրս կկարգավորի: Բայց իմը սառեցված չեն»:

Խոսելով այն մասին, թե արդյոք կկարողանան 1 մլրդ դրամ գրավ տրամադրել՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ «նման մեծ թիվ դժվար թե կարողանան, բայց կան ընկերներ, որոնք միգուցե կօգնեն»։

Տպել
555 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր