Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, համերգին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, Յարոսլավլի նահանգի ադմինիստրացիայի ղեկավար Իլյա Բալանինը, ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանորդ Փոլ Բերտրան Բարետսը, Յարոսլավլի նահանգային խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ղազարյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր։ Իր ելույթում շնորհակալություն հայտնելով Յարոսլավլի մարզի նահանգապետ Դմիտրի Միրոնովին, Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանին՝ համերգի նախաձեռնության և կազմակերպման համար՝ դեսպան Վարդան Տողանյանը շեշտել է՝ առաջին անգամ է, որ ՀՀ անկախության տոնը նշվում է ոչ թե Մոսկվայում, այլ Յարոսլավլում։

«Այս համերգը նվիրված է նաև մեր հանճարեղ հայրենակից Շառլ Ազնավուրի 95-ամյակին։ Մարդու, որն իր ողջ կյանքը նվիրել է ֆրանսիական մշակույթին, բայց իր կյանքով ու հոգով կապված է եղել պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Մարդու, որ իր կենսուրախությամբ և կայունությամբ մարդկությանն ապացուցեց, թե ինչպես պետք է ծառայել իր հայրենիքին և ժողովրդին»,- ասել է Վարդան Տողանյանը։

Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանն էլ շեշտել է՝ շատ ուրախ է, որ միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի հինավուրց քաղաքներից մեկում՝ Յարոսլավլում։ Հյուպատոսն առանձնահատուկ անդրադարձել է Շառլ Ազնավուրին՝ նշելով, որ շանսոնիեի օրինակը յուրահատուկ է, թե ինչպես պետք է ներկայացնել սեփական ժողովրդին, մշակույթը:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամական Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկի՝ Յարոսլավլ այցելելու հրավերի համար։ «Ինձ շատ հաճելի է գտնվել հազարամյա պատմություն, մշակույթ և ճարտարապետություն ունեցող այս քաղաքում։ Ճանապարհին հաճելիորեն զարմացա՝ տեսնելով մեծ թվով ճարտարապետական կառույցներ, որոնք քաղաքին անկրկնելի կոլորիտ և կերպարանք են հաղորդում։ Պատահական չէ, որ Յարոսլավլի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Քաղաքն իսկապես զարմացնում է իր գեղեցկությամբ, հարմարավետ փողոցներով և շինություններով։ Այսօր հասցրի լինել Ռոստովյան Կրեմլում, որի վեհությամբ և գեղեցկությամբ անչափ տպավորված եմ։ 

Թանկագի՛ն բարեկամներ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի անկախության օրվան և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը կազմակերպելու համար։ Հեռավոր 1991 թվականին տեղի ունեցած հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն արտահայտեց իր կամքը՝ ապրելու անկախ, ազատ և ժողովրդավարական երկրում։ Եվ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանի  ժողովուրդը ձգտել է ստեղծել ժողովրդավարական հասարակություն, որտեղ պաշտպանված կլինեն իր բոլոր անքակտելի իրավունքներն ու ազատությունները։ Մեկուկես տարի առաջ մեզ հաջողվեց իրականացնել սիրո և համերաշխության թավշյա հեղափոխություն։ Եվ այսօր Հայաստանի կառավարությունը տքնաջան աշխատում է կայուն և ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն կառուցելու համար։ Կառավարության նպատակն է, որ յուրաքանչյուր հայ, անկախ իր բնակության վայրից, իրեն ասոցացնի տնտեսապես զարգացած և  ազատ, ժողովրդավարական երկրի հետ։ Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է իր աղյուսը դնի Նոր Հայաստանի կառուցման այդ պատասխանատու գործում։ Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը։ Ինձ առանձնահատուկ հաճույք է պատճառում, որ այսօրվա միջոցառումը նվիրված է իմ ամենասիրելի կատարողներից մեկին՝ շանսոնիե-լեգենդ մեծն Շառլ Ազնավուրին, որը հարգանք, սեր և հիացմունք է վայելում ոչ միայն հայերի շրջանում, այլև ողջ աշխարհում։ Մաեստրոն միշտ կա մեր սրտերում, քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը, իսկ այն հավերժ է։ Լինելով ողջ աշխարհում ամենաճանաչելի արտիստներից մեկը՝ Շառլ Ազնավուրը մեծ ներդրում է ունեցել 1988 թվականի երկարաշարժից տուժած հայկական բնակավայրերի վերականգնման գործում։ Մեծ  շանսոնիեի ջանքերով իրականացվել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ այսօր այդ բարեգործական գործունեությունը շարունակում է «Ազնավուր» հիմնադրամը կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացման միջոցով։ Թանկագի՛ն բարեկամներ, հաճելի է ձեզ այսօր բոլորիդ այստեղ տեսնել, գիտակցել, որ Յարոսլավլի հայ համայնքին ոչ միայն հաջողվել է պահպանել ազգային ինքնությունը, այլև  հաջողությամբ ինտեգրվել քաղաքի և մարզի կյանքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին տարիների ընթացքում մարզի անքակտելի մասը դարձած հայ համայնքի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի համար։ Ուրախ էի տեղեկանալու, որ այսքան ակտիվ համայնք ունենք․ գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին, հայկական կիրակնօրյա դպրոցը, երիտասարդական կազմակերպություն, պարի խումբ և նույնիսկ հայկական ֆուտբոլային թիմեր՝ «Արարատ» և «Արցախ»։

Թանկագի՛ն բարեկամներ, ուզում եմ նաև համառոտ ձեզ տեղեկացնել իմ նախաձեռնությամբ ստեղծված «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է նպաստել առողջ, կիրթ և ներառական հասարակության կառուցմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր ներուժի բացահայտման և իրացման հնարավորություն։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու կլինի իր սեփական և հանրային բարեկեցության համար։  Հիմանդրամը ծրագրեր է իրականացնում մշակույթի և կրթության, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտներում։ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նպատակն է անվճար բուժօգնություն տրամադրել Հայաստանում քաղցկեղ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին։ Ստեղծումից ի վեր հիմնադրամի շահառու է դարձել 223 երեխա։ Միայն այս տարվա օգոստոսին հիմնադրամն աջակցել է 99 երեխայի անհրաժեշտ բուժօգնության, դեղամիջոցների և լաբորատոր հետազոտությունների հարցում»,- ելույթը եզրափակել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին և դահլիճում ներկաներին՝ մաղթելով դրական հույզեր և տպավորություններ։

Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը մասնակցել է Յարոսլավլի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը։ Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու արդեն կատարված աշխատանքները։

Այցի ընթացքում Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել Ռոստովյան Կրեմլ։

Տպել
2170 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց