Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Օրեր անց Հայաստանի վարչապետը ելույթ կունենա աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից` ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Սա վարչապետ Փաշինյանի երկրորդ ելույթն է լինելու պաշտոնը ստանձնելուց հետո։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նատաշրջանին ընդառաջ մի քանի կարևոր խնդիրներ եմ առանձնացրել, որոնց, կարծում եմ, վարչապետը պետք է անդրադառնա: Նախ՝ սա կարևորագույն հարթակ է և այստեղից հնչող ուղերձի հասցեատերը ամբողջ միջազգային հանրությունն է: Այս հարթակը ձևավորվել է համաշխարհային խաղաղության ապահովման և կոնֆլիկտները միջզգային իրավունքի սկզբունքներով կարգավորելու նպատակով: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ վարչապետի ելույթը պետք է համեմված լինի նաև միջազգային իրավունքի սկզբունքներով:

Բայց սկսեմ ամենավերջից: Չէի ցանկանա, որ վարչապետը երկրորդ անգամ խոսեր հեղափոխությունից կամ ներքաղաքական թեմաներից` օգտագործելով նույն ամբիոնը: Այստեղ ունկընդիրը, ինչպես արդեն ասացի, միջազգային հանրությունն է, ում առավելապես հետաքրքիր է անդամ պետությունների արտաքին քաղաքականությունը, բարեփոխումները, ձեռքբերումները և ապագայի տեսլականը: Բացի դրանից, պետք է գիտակցել, որ որևէ իշխանության համար հաճելի չէ լսել հեղափոխության մասին ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններին`հակահեղափոխության: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ տրամաբանական չի լինի երկրորդ անգամ նույն ամբիոնից խոսել այն ամենի մասին, ինչի մասին արդեն իսկ խոսվել է մեկ տարի առաջ:

Վստահ եմ՝ միջազգային հանրությունը առավել մեծ հետաքրքրությամբ կլսի, օրինակ, Թուրքիայի հետ մեր հարաբերությունների մասին, ինչին վարչապետը, ի զարմանս ինձ, նախորդ անգամ ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց: Կարծում եմ՝ անհրաժեշտ է հստակ գնահատական տալ և համայն աշխարհին ևս մեկ անգամ ներկայացնել Թուրքիայի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը` հստակ դիրքորոշում պահանջելով շրջափակման փաստի վերաբերյալ: Նախ հայ-թուրքական փակ սահմանը Եվրոպայի քաղաքական քարտեզի միակ փակ սահմանն է: Հայ-թուրքական փակ սահմանը նաև Եվրոպայի և ԵԱՏՄ-ի փակ սահման է, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի փակ սահման է և, վերջապես, դեպի ծով ելք չունեցող պետության փակ սահման է:

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ վարչապետը հստակեցնի Թուրքիայի նկատմամբ մեր դիրքորոշումը`առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ճիշտ եմ համարում, որ վարչապետն առաջարկի Թուրքիային բացել հայ-թուրքական սահմանը, եթե ոչ հայաստանցիների, ապա երրորդ պետությունների քաղաքացիների և բեռնափոխադրումների համար: Ներկայացնելով այս իրողություններն ու Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը՝ վարչապետը կարող է միջազգային հանրությանը հստակ բացատրել մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի դաշնակից Ռուսաստանի դերակատարումն այդ հարցում: Համոզված եմ՝ միջազգային հանրության համար սրանք ընկալելի հիմնավորումներ կլինեն: Բնականաբար պետք է խոսել Արցախի մասին:

Կցանկանամ, որ ի լուր աշխարհի վաչապետը հստակեցնի Արցախի մասին իր դիրքորոշումը: Վերջին մի քանի հայտարարությունները որոշակի խնդիրներ այդուհանդերձ ստեղծել են միջազգային հանրության ընկալման համար, թե ի վերջո Հայաստանը ցանկանում է, որ Արցախը բանակցությունների կո՞ղմ դառնա, թե՞ Արցախը Հայաստան է, և վերջ: Կցանկանամ, որ վարչապետը հիմնավորի Արցախի`Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը նաև այն տեսանկյունից, որ ժողովրդավար Արցախը չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի կազմում: Այս առումով պետք է նաև ակնարկել միջազգային իրավունքի ևս մի կարևոր սկզբունքի կիրառելիության մասին, որը կոչվում է անջատում հանուն փրկության (remedial secession), որն այդ նույն ՄԱԿ-ի և միջազգային հանրության կողմից շրջանառության մեջ է դրվել Կոսովոյի անկախության ճանաչման համար:

Այս դրույթների շրջանառումը նաև տրամաբանական կլինի Ադրբեջանի կողմից վերջին օրերին հնչած սպառնալիքների ֆոնին: Կցանկանամ, որ վարչապետը խոսի Հայաստանի և Արցախի անվտանգության գլոբալ սպառնալիքներից և անդրադառնա մեր պետության անվտանգության ևս երկու սպառնալիքներին` Սաուդյան Արաբիային՝ որպես աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը, և Պակիստանին՝ որպես միջուկային տերություն: Այս երկու պետություններն էլ թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ, հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ավելին`միջուկային տերություն Պակիստանը մերժում է Հայաստանի գոյության փաստն ընդհանրապես՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս երկու պետությունների միջազգային վարկանիշն այս պահին չափազանց ցածր է, և մենք այստեղ համընդհանուր ընկալում կարող ենք ունենալ:

Միաժամանակ պետք է անդրադառնալ Հայաստանի դերին ու նշանակությանը`ոչ միայն որպես անվտանգության սպառողի, այլև անվտանգության ապահովման և ճարտարապետության մասնակից: Այս առումով կարելի է անդրադառնալ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում մեր ներգրավվածությանը և, կարծում եմ, ճիշտ կլինի, եթե վարչապետը հայտարարի, որ Հայաստանը պատրաստ է մեծացնել իր մասնակցությունն այդ առաքելություններում, եթե կա դրա անհրաժեշտությունը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ վարչապետն անդրադառնա Հայաստանի կողմից փախստականներին ապաստան տալուն (մանավանդ Թուրքիայի`փախստականներին իրենց երկրից արտաքսելու հայտարարության ֆոնին) և կարծում եմ, որ վարչապետը պետք է հայտարարի, որ Հայաստանը սիրիական փախստականներին ընդունել է իր սուղ միջոցների հաշվին՝ առանց շոշափելի աջակցություն ստանալու ՄԱԿ-ից և ԵՄ-ից, այն դեպքում, երբ նույն Թուրքիան շուրջ 4 միլիարդ եվրո է ստացել՝ Սիրիայի էթնիկ թուրքերին ապաստան տալու համար:

Վարչապետը կարող է նաև ներկայացնել գերտերությունների հակամարտությունների ազդեցությունը փոքր պետությունների վրա Հայաստանի օրինակով, դիցուկ`ԱՄՆ-ի կողմից կիրառվող հակառուսական և հակաիրանական սանկցիաների երկրորդային ազդեցությունը մեր տնտեսության վրա: Սրանք այն հիմնական և գլոբալ թեզերն են, որոնք արդիական են միջազգային գործընթացներում և կարծում եմ՝ օգտակար կլինեն Հայաստանի կողմից բարձրաձայնելու համար: Եվ, որպես ամփոփում, կցանկանամ, որ վարչապետը վերահաստատի Հայաստանի բոլոր այս մարտահրավերները բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով ինքնապաշտպանության իրավունքի ամբողջական գործիքակազմի կիրառելիության հնարավորության մասին: 

Սուրեն Սարգսյան

քաղաքագետ

Տպել
2435 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց