«Ռեալ»-ը խոշոր հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, «Ատլետիկո»-ն «Յուվե»-ին թույլ չտվեց հաղթել (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ը հիասթափեցրեց իր երկրպագուներին: Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում պարտվեց ՊՍԺ-ին: Հյուրընկալվելիս զիջեց խոշոր 0:3 հաշվով:

Հանդիպման սկզբից փարիզցիները խաղում էին առավելությամբ ու դա գոլի վերածեցին 14-րդ րոպեին: Իր նախկին թիմի դարպասը գրավեց Անխել դի Մարիան: Նույն դի Մարիան շքեղ հարվածով 33-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված ժամանակի առաջին րոպեին Թոմաս Մենյեն հաշիվը դարձրեց խոշոր: ՊՍԺ-ը հաղթեց 3:0 այն դեպքում, երբ բացակայում էին թիմի առանցքային խաղացողներ Կիլիան Մբապեն, Էդինսոն Կավանին ու Նեյմարը:

A խմբի մյուս խաղում «Բրյուգե»-ն ու «Գալաթասարայ»-ը հաղթողին չորոշեցին: Հանդիպումն ավարտվեց 0:0:

Տուրի կենտրոնական մյուս խաղում «Ատլետիկո»-ն «Յուվենտուս»-ին թույլ չտվեց պահպանել հաղթական հաշիվը: Թուրինցիների կազմում հաշիվը 48-րդ րոպեին բացեց Խուան Կուադրադոն: 65-րդ րոպեին Բլեզ Մատյուիդին խփեց 2-րդ գոլը: 70-րդ րոպեին Ստեֆան Սավիչը կրճատեց տարբերությունը, իսկ 90-րդ րոպեին Էկտոր Էռերան հավասարեցրեց. 2:2:

D խմբի մյուս խաղում «Լոկոմոտիվ»-ը հաղթեց «Բայեր»-ին: Առավելության հասավ 2:1:

Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Օլիմպիակոս»-«Թոթենհեմ» 2:2

«Բավարիա»-«Ցրվենա Զվեզդա» 3:0

«Դինամո Զագրեբ»-«Ատալանտա» 4:0

«Շախտյոր Դոնեցկ»-«Մանչեստեր Սիթի» 0:3

Խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին եւ 2-ին:

Տպել
488 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց