Անասնապահության ոլորտում աջակցություն կտրամադրվի 1000 ընտանիքի. նախատեսված գումարը 500 միլիոն դրամ է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այսօրվանից կշրջանառի մի նախագիծ, որով նախատեսվում է 1000 ընտանիքի ցուցաբերել սոցիալական աջակցություն: Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ նպատակ ունեն այս ծրագիրն իրականացնել իրենց տնտեսումների հաշվին:

«Նախագիծը, որը շրջանառելու ենք եւ որի արդյունքում ցանկություն ունենք 500 միլիոն դրամի սահմաններում աջակցություն ցուցաբերելու, իրականացնելու ենք անասնապահության ոլորտում: Մենք ունենք տվյալներ, որ ընտանեկան նպաստում ընդգրկված 29 հազար ընտանիք այս պահին արդեն զբաղվում են անասնապահությամբ, սակայն ունեն շատ ցածր եկամուտ, որը չի բավարարում: Սա նշանակում է, որ կա պոտենցիալ, կա ցանկություն, բայց այս ընտանիքներն այնուամենայնիվ որոշակի աջակցության անհրաժեշտություն ունեն՝ իրենց եկամուտներն ավելացանելու համար: Ահա, թե ինչ հիմնավորմամբ ենք ընտրել հենց այդ ընտանիքներին»,- ասաց Բաթոյանը:

Վերջինիս համոզմամբ՝ այս 1000  ընտանիքին միանգամյա աջակցության տրամադրմանը հետեւելու է նաեւ տեւական աջակցություն խորհրդատվության տեսքով, որպեսզի նրանք հնարավորինս ճիշտ կարողանան կառավարել իրենց բյուջեն: Բաթոյանի վստահեցմամբ՝ նման հմտությունների եւ նման աջակցության բացակայության պատճառով է, որ սոցիալական աջակցությունը տարիներ շարունակ երկրում իրավիճակ չի փոխել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցությունից բացի կարեւորում է առկա ծրագրերի հասցեականության բարձրացումը: Կարեւորում են դժվարին իրավիճակոմ հայտնված անձանց ոչ միայն ֆինանսական աջակցությունը այլ նաեւ կարողությունների զարգացումը, խորհրդատվությունների տրամադրումը եւ իհարկե աշխատանքի խրախուսումը՝ ներառյալ անասնապահության ոլորտ, գյուղատնտեսության ոլորտ եւ այլն:

Զարուհի Բաթոյանը ցավով փաստեց, որ սոցիալական նպաստի համակարգում աջակցություն ստացող մարդիկ տասնյակ տարիներ նույն խմբում են մնում եւ իրենց կյանքում որեւէ բան չի փոխվում:«Առաջին հերթին, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի իրենց այդ վիճակից դուրս բերի: Այս իմաստով պետք է սկսենք պետական աշխատողների եւ ծառայություններ մատուցող աշխատակիցների կարողությունների զարգացմամբ»,-ասաց նախարարը: Բաթոյանը հայտնեց, որ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ մշակել են ծրագիր, որի շրջանակներում էլ այս ամիս կսկսեն վերապատրաստումները զբաղվածության պետական գրասենյակի եւ սոցիալական աջակցության տարածքային մարմիննների աշխատակիցների համար, որոնք էլ հետագայում հատուկ աշխատանք կտանեն սոցիալական նպաստ ստացող անձանց հետ:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ իրենց ընկերությունն արդեն ունի Հայաստանում աշխատելու որոշակի փորձ եւ տարիների իրենց փորձը հանգեցրել է մի պարզ ճշմարտության՝ նյութական գույք տալով՝ մարդկանց կյանքը որեւէ էական փոփոխության չի ենթարկվում: «Մեր մոտեցումը պետք էր վերանայել, քանի որ շարունակ տրամադրելով, կով կամ հավ, մենք չէինք լուծում կարիքավոր ընտանիքների բարեկեցության կամ աճի խնդիրը: Եվ 2017 թվականին որոշեցինք փորձարկել այն մեթոդաբանությունը, որն աշխարհում ապացուցել է իր կենսունակությունը, այն կոչվում է աղքատության փուլային հաղթահարում»,-նշեց Ժիրայր Էդիլյանը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրենը պատմեց, որ փորձարկման համար 2017 թվականին վերցրել են ծայրահեղ աղքատության շեմից ներքեւ գտնվող 90 ընտանիք: Նրանց հետ տարվել է համակարգված աշխատանք: Մեթոդաբանությունը մշակված է եղել այնպես, որ տեւի միջինում 18 ամիս: 90 ընտանիքների աջակցման միջին ծախսը եղել է 600 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար, յուրաքանչյուրի հետ աշխատել են 15-ից 18 ամիս: Ընտանիքների մի մասը եղել են գյուղերում ապրող, մի մասը՝ քաղաքներում, սա եւս հատուկ ընտրված մեթոդաբանություն է եղել: Արդյունքում տեղի է ունեցել այն, որ այդ ընտանիքներն այլեւս կարիք չունեն արտաքին միջամտության կամ աջակցության: 

«Փորձը ցույց է տվել, որ նպաստը ստանում են, մի քանի օր լավ ուտում են եւ մնացած օրերին մնում են սոված: Մենք մշակում ենք նաեւ, թե ինչպես պետք է բյուջեն ճիշտ բաշխեն»,-ասաց Ժիրայր Էդիլյանը: Վերջինս նկատեց, որ սոցիալական աշխատողը յուրաքանչյուր ընտանիքի կարողության հիման վրա կազմում է անհատական զարգացման պլան: 

Վորլդ Վիժն Հայաստանը 2018 թվականին շարունակել է «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որին միացել են «Իմ քայլը» հիմնադրամը, նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ սկսել են աշխատանքներ իրականացնել եւս 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ: Աշխատանքների արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական եւ կենցաղային խնդիրներ:

«Որպես նորաստեղծ հիմնադրամ ինչո՞ւ որոշեցինք այս ճանապարհով գնալ։ Մենք ստանում էինք սոցիալական եւ առողջապահական հարցերով հազարավոր դիմումներ։ Հասկացանք, որ մեր ռեսուրսները չեն բավականացնի դրանց չնչին մասն անգամ բավարարելուն։ Հասկացանք, որ բարեգործության փիլիսոփայությունն աշխարհում փոխվել է եւ ապացուցվել է, որ միանվագ կամ պարբերական բնաիրային ու ֆինանսական օգնությունը երկարաժամկետ ազդեցություն չի ունենում, արագ սպառվում է եւ թույլ չի տալիս հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Այսպիսով՝ համագործակցության եզրեր գտանք «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ, որը տարիների ընթացքում փորձարկել էր տարբեր մեթոդաբանություններ եւ հանգել հենց այս մոդելին: Այս մոդելով ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ եւ անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Տպել
766 դիտում

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»