Գրավը կամ ստորագրությունը տվյալ փուլում ի զորու չեն ապահովել մեղադրյալ Քոչարյանի պատշաճ վարքագիծը․ մեղադրող դատախազ

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց եւ դատարանին խնդրեց մերժել պաշտպանների միջնորդությունը՝ գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ստորագրությամբ կամ գրավով ազատելու վերաբերյալ։

Պետրոս Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ արդեն իսկ այսօր դատարանի կողմից կա հրապարակված որոշում, բայց դրա բովանդակությանն օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ չեն հասցրել ծանոթանալ, սակայն փաստ է, որ դատարանն արդեն իսկ քննության առարկա է դարձրել խափանման միջոցի հիմնավորվածության հարցը, այդ թվում՝ կիրառված կալանքի հիմքերի եւ պայմանների համատեքստում․

«Սակայն, քանի որ անընդհատ կրկնվում են եւ շրջապտույտի մեջ են գտնվում, նույն հիմքերի, հիմնավորումների կապակցությամբ տեսակետներ են հնչեցվում դատարանում, ստիպված ենք կրկին անդրադառնալ այն դատավարական նախապատմությանը, որը տեղի է ունեցել մինչ այս միջնորդությունը հարուցելը։ Պաշտպանության կողմն իր միջնորդության մեջ նշեց, որ կիրառվել է խափանման միջոց կալանավորում, որը կիրառվել է Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 25-ին, եւ այդ խափանման միջոցի որոշման մեջ առկա առաջադրված մեղադրանքում Քրեական օրենսգրքի 301,1 հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեվսած հանրային վտանգավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի առկայության փաստն ինքնին վիճարկման առարկա չդարձավ հարուցված միջնորդությունների համատեքստում»,- ասաց մեղադրող դատախազը՝ նշելով, որ հանգամանքները, որոնք ներկայացրեց պաշտպանական կողմը, հատ առ հատ քննության առարկա են դարձված իր վկայակոչած որոշման մեջ․

«Պատահական չէ, որ այդ որոշման համատեքստում նաեւ դուք՝ որպես նախագահող, արդեն իսկ կայացրել եք համպատասխան որոշումներ՝ կիրառված խափանման միջոցը անփոփոխ թողելու համատեքստում, սակայն, նկատի ունենալով, որ կրկին բարձրացվում է այն հանգամանքը, որ քննությունից թաքնվելու հանգամանքները պայմանավորվում են այն նույն գործողություններով ու հիմնավորումներով, որ ներկայացվել եւ քննության առարկա են դարձել Վերաքննիչ քրեական դատարնում, մասնավորապես ՀՔԾ կողմից հայտարարություն տարածելուց հետո մեղադրյալի՝ ՀՀ վերադառնալու հանգամանքին, որին բազմիցս անդրադարձել ենք եւ փաստել, որ մեղադրանքի ծավալը եւ հնարավոր հետապնդման հանգամանքը այդ ծավալով կանխատեսելի չէր կարող լինել մեղադրյալի նկատմամբ, եւ դա հիմանվորվում է նաեւ նույն մեղադրյալի կողմից խափանման միջոց կալանավորման կիրառման եւ դրա կիրառված լինելու վերաբերյալ բողոքների քննության ընթացքում, իրականացված քննության ընթացքում մեղադրյալի կողմից հայտարարություններով առ այն, որ ինքը նույնպես չի կանխատեսել, որ երբեւէ կարող է այդ կարգավիճակում հայտնվել»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։

Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, թե Քոչարյանը կալանքը վերացնելուց հետո որեւէ գործողություն չի իրականացրել քննությունից թաքնվելու եւ քրգործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքների ուղղությամբ՝ մեղադրող դատախազն ասաց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելուց հետո Քոչարյանը, առողջական խնդիրներով պայմանավորված, դիմել էր վարույթն իրականցնող մարմնին՝ երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար, եւ ամրագրված ավիատոմսերը չեղարկվել են վարույթն իրականացնող մարմնի բացասական պատասխանը ստանալուց հետո․

«Այդ հանգամանքները պետք է մեկուսի չդիտարկել, քանի որ քրգործով ավիատոմսեր ամրագրելու հանգամանքը մեզ հայտնի է դարձել այլ աղբյուրներից, այլ ոչ թե իրենք են ներկայացրել, եւ հետեւաբար վարույթն իրականացնող մարմինը, դա գնահատելով որպես թաքնվելու փորձ, ինքն է նախաձռնել 2018-ի սեպտեմբերի 4-ին կիրառված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, եւ արդեն իսկ տվյալ ժամանակահատվածում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու հավանակնությունը լուծվել է»,- պարզաբանեց դատախազը։

Անդրադառնալով քրեական գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու հիմքի առկայությանը՝ մեղադրող դատախազն ասաց, որ այդ հարցերի վերաբերյալ հիմնավորումներ ներկայացված են․

«Մասնավորապես այն հանգամանքը, որ, որ անձը նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն եւ, ինչպես ասաց պաշտպանական կողմը, մեղադրյալի կապերը լայն են ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ դրսում, այդ իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկելիս Վերաքննիչ քրեական դատարանը հանգել է օբյեկտիվ հետեւության, որ գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկերը չափազանց բարձր են»,- շեշտեց դատախազը։

Նա ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումից հետո որեւէ դատավարական գործողություն չի իրականացվել եւ հետեւաբար ռիսկերը կան, առկա են եւ շարունակում են առկա լինել, իսկ ինչ վերաբերում է դիտարկմանը, թե կոնկրետ որ անձի նկատմամբ ինչպիսի ազդեցություն պետք է դրսեւորվի, մեղադրյալն ում հետ է առնչվել, ում է տեսել առերես, ում՝ ոչ, դատախազն ասաց, որ քրգործով անցնող անձանց ցուցմունքները մեղադրանքի կողմը գնահատել է որպես առաջադրված մեղադրանքը հիմավորող փաստական տվյալներ, եւ հետեւաբար դրանցից յուրաքնոչյուրի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկերը չափազանց բարձր են։

Փաստելով ընտրված խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը, պայմանի եւ հիմքերի առկայությունը՝ մեղադրող դատախազը վստահաբար պնդեց, որ անձի ազատության հետ կապված որեւէ խափանման միջոց՝ գրավ կամ ստորագրություն, ի զորու չէ ապահովել տվյալ փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը․

«ՄԻԵԴ նախադեպային որոշմամբ՝ դատարանն անդրադարձել է գրավի թույլատրելիության հարցին եւ արտահայտել դիրքորոշում, որ դատավորները, ամեն դեպքում, պարտավոր են քննարկել գրավի կիրառելիության հարցը, բայց այդ հարցն, ըստ դատախազի, այս փուլում չի կարող զսպել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,- ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները անհիմն են, եւ խնդրեց դրանք մերժել։

Տպել
3521 դիտում

«Ամիօ ժամանակաշրջամ». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը