Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Համացանցում տարածվել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի լուսանկարները: Արդեն հայտնի է, որ նրանք կրկին միասին են: Ջիգարխանյանն այդ մասին հայտարարել է իր վերջին հարցազրույցներից մեկում, ու ռուսական լրատվամիջոցներում տեղեկությունը տարածվել է:

«Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին»,- ասել է նա:

Տատյանա Վլասովան Արմեն Ջիգարխանյանի 2-րդ կինն է: Նրանք ամուսանացած են եղել 1967-2015թթ.: Ջիգարխանյանի պնդմամբ՝ Վլասովան տեղափոխվել է ԱՄՆ ու սկսել ռուսերեն դասավանդել Դալասի համալսարաններից մեկում: 1998թ. կնոջ համար Ջիգարխանյանն ԱՄՆ-ում տուն է գնել: Նրանք ամուսնալուծվել են 2015-ին: Համատեղ երեխաներ չունեն:

2016-ի սկզբին Ջիգարխանյանն ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Վերջին տարիներին նրանց շուրջ մեծ սկանդալ առաջացավ: 2017-ի հոկտեմբերին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հետո հայտարարեց, որ չի ներելու երիտասարդ կնոջը՝ իրեն ցավ պատճառելու համար: Դերասանը նաեւ ասում էր, որ կինը գող է եւ հափշտակել է իր ունեցվածքը: Իր հերթին Վիտալինան մեղադրում էր ամուսնուն:

Նրանք բառացիորեն ամուսնալուծվեցին բոլորի աչքի առաջ. հեռուստատեսությունն ու մամուլը մանրամասն տեղյակ էր նրանց կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններից: ԶԼՄ-ներում հաճախ մեկնաբանություններ էր տալիս նաեւ Վլասովան, որին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ու նրա աջակիցները նույնպես մեղադրանքներ էին ուղղում: Վլասովան Ջիգարխանյանի մասին ջերմ էր խոսում:

Ջիգարխանյանն ի վերջո կարողացավ հետ վերցնել իր տներն ու ամուսնալուծվել երիտասրդ կնոջից: Վերջինս շարունակում է պարբերաբար սկանդալային թեմաներով հայտնվել ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Տպել
3613 դիտում

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը