Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընթացող իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու միջնորդագիր ստորագրելու մասին: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ «հրաժարականի որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

Նա նաեւ նշում է պետական համակարգում որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մասին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը եւ դրանում առկա քննադատությունը։

«Պարոն Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները», - արձագանքելով լրագրողի հարցին՝ հայտարարել է վարչապետը։

Տպել
617 դիտում

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

Քիմ Քարդաշյանը Գառնիում երեխաների համար պաղպաղակ է գնել դրսում տեղադրված սառնարանից (լուսանկար)

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

Վանաձորի աղմկոտ սպանությունների գործով կալանավորված տղամարդու քրոջ որդին էլ հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ

Պիղատոսյան կեցվածքն ու ինձնից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում. Նազենի Ղարիբյան

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Անբավարար սնունդ, հիգիենիկ պարագաների եւ զբոսանքի բացակայություն. խախտումներ Գյումրիի հոգեբուժարանում

Վթար Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում. վարորդը հոսպիտալացվել է

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը դեպի երկրի խորքեր

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130.000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ