Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը (77 կգ) չկարողացավ աշխարհի 2019թ. առաջնության եզրափակիչ դուրս գալ: Քիչ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում պարտվեց շվեդ Ալեքս Բյուրբերգին: Զիջեց 2-5:

Այսպիսով Չալյանը կպայքարի աշխարհի առաջնության բորնզե մեդալի համար:

Նա պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին: 1/8 եզրափակչում առավելության էր հասել վենեսուելացի Խեսուս Էսպինոսայի նկատմամբ:  Քառորդ եզրափակչում պայքարից դուրս էր թողել Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախին՝ նաեւ Հայաստանի համար 77 կգ քաշային կարգում Տոկիո 2020-ի ուղեգիր ապահովելով:

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, պայքարի մեջ էր մտել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): Նա մեկնարկային գոտեմարտում զիջել է Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրաթ Թասմուրադովին։ Վերջինս նույնպես հետագայում պարտվել է, ու Գեւորգյանը զրկվել է բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Երեկոյան աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկու համար կպայքարի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Նրա մրցակիցը կլինի Ռուսաստնաը ներկայցնող Մուսա Եվլոեւը։ Ալեքսանյանը նույնպես օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Տպել
617 դիտում

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում