Անելու եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից. Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր ներկայացում է բեմադրել

Սեպտեմբերի 17-ին Մայր թատրոնում հերթական պրեմիերան էր։ Սերժ Մելիք-Հովսեփյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր փոքր բեմում հանդիսատեսին ներկայացրեց ռումինացի գրող Մաթեի Վիշնիեկի ««Ռիչարդ երրորդ»-ը տեղի չի ունենա» պիեսի բեմադրությունը:

Պիեսի թարգմանիչ եւ բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը մինչեւ ներկայացումը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ հայ հանդիսատեսը սովոր չէ նման ներկայացումների եւ նման մատուցման: Բեմադրիչի խոսքով՝ ինչպես իր բոլոր ներկայացումները, սա եւս որեւէ կոչ կամ պատգամ չունի, ամբողջ ներկայացումը հարցադրումներ է. «Ես միշտ անում եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից եւ մտածի՝ ինչպե՞ս կվարվեր, եթե նման իրավիճակում լիներ:

««Ռիչարդ Երրորդ»-ը տեղի չի ունենա» ներկայացումը ցույց է տալիս իշխանություն-արվեստագետ հարաբերությունները, որն արդիական է բոլոր ժամանակների համար. «Միշտ պետք է արթուն մնալ, որ թե՛ մեր իշխանությունները, թե՛ մեր արվեստագետներն իրենց հարաբերությունները ճիշտ կառուցեն»:

Սերժ Մելիք-Հովսեփյանի կարծիքով՝ ճիշտ է այսօր իշխանությունը չի խոչընդոտում արվեստագետին, սակայն արվեստագետը շատ հարցերում ճնշված է. «Ճնշելու համար պարտադիր չէ արվեստագետին ջարդել, սպանել։ Կոմերցիոն պահանջները, թատրոնին տրված թելադրանքն արդեն ճնշում է: Իշխանությունը չպետք է խառնվի ստեղծագործական պրոցեսի մեջ: Պետության կողմից պետք է ճիշտ աջակցություն լինի, որ արվեստը միշտ մի քայլ առաջ լինի»:

Մաթեի Վիշնիեկի ««Ռիչարդ Երրորդ»-ը տեղի չի ունենա» ֆանտասմագորիայի հիմքում ընկած են մեծ ռեժիսոր, թատրոնի ռեֆորմատոր Վսեվոլոդ Մեյերխոլդի կյանքի վերջին տարիների հոգեբանական ծանր ապրումներն ու ողբերգական վախճանը։ Երբ ստեղծագործական ազատ միտքը բախվում է բռնապետական իշխանության գրաքննությանը: Այդ ժամանակի իշխանությունները կարծում էին, որ բեմում ամեն ինչ կասկածելի է. դերասանների ժամանակակից հագուկապը, լռությունը, հայացքները, ռեկվիզիտը, պիեսի հեղինակի կասկածելի կենսագրությունը։ Այդ ամենն իրենց մեջ պարունակում են հակահեղափոխական տարրեր, ուստի չեն կարող ծառայել աշխատավոր դասակարգի շահերին։

Ներկայացված է, թե ինչպես է հանձնաժողովը որոշում, որ ներկայացման որոշ թատերական լուծումներ երկիմաստ ու վտանգավոր են, ավելին՝ հակահեղափոխական եւ կարող են խոչընդոտել նոր մարդու կերպարի կերտմանն ու խարխլել նորաստեղծ պետության հիմքերը։ Պիեսում ներկայացվում է մի իրադրություն, երբ կասկածելի են բոլորը եւ ամեն ինչ. առարկա, երեւույթ, դրվագ, փոխաբերական արտահայտություններ։ Խորացող կասկածները ծնել են վախի մթնոլորտ, որտեղ սարսափից՝ ծնողը մատնում է զավակին եւ հակառակը՝ կինը՝ ամուսնուն, ընկերը՝ ընկերոջն ու բարեկամին, ամենուր եւ ամենքի մեջ փնտրում են թշնամիներ։

Պիեսը խոսում է գրաքննության եւ թատրոնի ուժի մասին, որը ժամանակին սարսափեցնում էր բռնապետական իշխանությանը։

Մեր զրույցում Սերժ Մելիք-Հովսեփյանը հույս հայտնեց, որ ներկայացումը նոր հանդիսատես կգրավի եւ մեր հասարակությունը կամաց-կամաց կվարժվի այլ տեսակի ներկայացումների: ««Ռիչարդ Երրորդ»-ը տեղի չի ունենա»-ի դերերում հանդես են գալիս Արթուր Կարապետյանը, Գրետա Մեջլումյանը, Ռազմիկ Խոսրոեւը, Մեսրոպ Աբտոյանը, Ալեքսան Թադեւոսյանը, Ռոման Բաբայանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիամ Դավթյանն ու Մարիամ Շահինյանը: Բեմանկարիչը Միկա Վաթինյանն է, զգեստների նկարիչը՝ Մելս Գրիգորյանը:

Թատրոնի 80 հոգանոց փոքր դահլիճում դերասաններին եւ հանդիսատեսին ընդամենը կես մետր հեռավորություն էր բաժանում: Հանդիսատեսը հատկապես բուռն ու ծիծաղով էր արձագանքում քաղաքական ենթատեքստ ունեցող արտահայտություններին: Մոտ երկու ժամ տեւողությամբ ներկայացումը ոչ մի վայրկյան չհոգնեցրեց հանդիսատեսին, դերասանների խաղը, բեմադրությունը ներկաները անթերի որակեցին: Հանդիսատեսին առավել տպավորեց դերասան Արթուր Կարապետյանի խաղը, որը մարմնավորում էր գլխավոր հերոսի`Մեյերխոլդի կերպարը: Չդադարող ծափեր, շնորհավորանքներ ու էմոցիաներ: Հանդիսատես եւ դերասանուհի Գայանե Մկրտչյանի խոսքով` փոքր բեմը եւս իր դրական ազդեցությունն ունի ու կունենա՝ հանդիսատեսին նորովի մատուցելու եւ նորամուծություններ մտցնելու: «Ռեժիսորի գործին ծանոթ չէի, բայց շատ հետաքրքիր մոտեցում ուներ, իր ասելիքը մատուցելու ձեւն էլ էր յուրովի: Ես մեծ բավականություն ստացա, սա նման չէր մյուս ներկայացումներին»,-ասաց նա:

Հանդիսատեսի առաջին շարքերում դերասաններ եւ ռեժիսորներ էին նստած, որոնք ընթացքում եւս քննարկում էին որոշ դրվագներ, հարցերի ու պատասխանների միջոցով պարզաբանում՝ մտածելու տեղիք տվող բեմադրությունը: Սա, թերեւս, այն եզակի ներկայացումներից էր, որը ե՛ւ ընդմիջման ժամանակ, ե՛ւ ավարտից հետո քննարկում էին ներկաները: Կարելի է փաստել, որ ռեժիսորը կարողացավ հասնել իր ուզածին. դահլիճից դուրս եկող հանդիսատեսը դեռ երկար կհիշի բեմում ասված խոսքերն ու կատարվածը: Եվ որ ամենակարեւորն է՝ ոչ ոք միանշանակ չի ընկալի՝ ժամանակից հետ չմնացած իրադարձությունները:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակի» սեպտեմբերի 18-ի համարում

Տպել
2875 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց