Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի:

1. Նիկոլ Փաշինյանը հաղթում է Մարտի 1-ի դատավարությունում, սակայն այս մրցապայքարում նա մի միավոր կորցրեց Սահմանադրական դատարանում, եւ հաշիվը դարձավ 1:1 (սեպտեմբերի 17-ին պարզ կդառնա, թե ով է վերջնական հաղթողը):
2. Կոռուպցիոն գործեր բացահայտելու եւ ամբողջ նախկին թալանչի համակարգը աստիճանաբար ծնկի բերելու գործում Փաշինյանի թիմը միանշանակ հաղթող դուրս եկավ՝ հատկապես այն բանից հետո, երբ դատարանները դադարեցրին իրենց համատարած սաբոտաժը կոռուպցիայի դեմ պայքարին (հաշիվը՝ 2:1):
3. Փաշինյանը հաղթում է նաեւ Արցախի հարցում, որտեղ առանց ավելորդ զիջողականության կարողացավ թուլացնել սահմանային լարվածությունը, գրեթե զրոյացնել հակառակորդի կրակից զոհերը, ինչպես նաեւ առաջ տանել հայկական դիրքերը շփման գծում (հաշիվը՝ 3:1):
4. Փաշինյանին ծանր հարված հասցրին Ամուլսարով, քանի որ նրա իշխանության գրպանը գցել էին այնպիսի ցավալի ժառանգություն, որ Փաշինյանին դեռ բավական ժամանակ է պետք, որպեսզի չվնասի երկրի ներդրումային իմիջին եւ աշխարհաքաղաքական կարեւոր հարաբերություններին, բայց նաեւ փրկի հայրենի բնությունը նախկին սխալներից (հաշիվը՝ 3:2):
5. Նոր իշխանության օգտին հաղթական մեծ միավոր է բերում Վարչապետի հաջողությունը երկրի ժողովրդավարացման գործում, ինչի ամենադրական օրինակներից է Հայաստանում եւ Արցախում բացառիկ ազատ ու օրինական ընտրությունների անցկացումը (հաշիվը՝ 4:2):
6. Փաշինյանի յուրահատուկ հաղթանակներից է այն, որ նա հադուրժում է այդքան քանակի թշնամական լրատվամիջոցների եւ, ի հեճուկս դրանց, պահպանում է իր բարձր վարկանիշը (հաշիվը՝ 5:2):
7. Ռուսաստանի հետ հարաբերվելու հարցում էլ Փաշինյանը հաղթում է նախկինների թողած կարծրատիպը: Հայաստանն այժմ ունի բավական սուվերեն ու արժանապատիվ, բայց եւ գործընկերային կեցվածք Ռուսաստանի հետ (հաշիվը՝ 6:2):
8. Մի շատ կարեւոր հարցում հեղափոխական կառավարությունը դեռեւս պարտություն է գրանցում: Նախկին թալանը վերադարձնելու գերնպատակով տարված լինելով` այն մերթընդմերթ ստիպված է լինում տնտեսական բացասական ազդակներ տալ գործարար համայնքին եւ կարող է շատ վնասել տնտեսական ակտիվությանը: «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ներկայիս խմբագրությունը, բանկային գաղտնիքի հետ կապված նոր իրավակարգավորումները, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկման գործընթացները պետք են, բայց միայն ու միայն մի շարք էական փոփոխություններով, որոնց պարագայում հնարավոր կլինի ոչ միայն ժողովրդին վերադարձնել թալանվածը, բայց նաեւ չվնասել արդար բիզնեսին, ինչպես նաեւ ապագայում չպարտվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (հաշիվը՝ 6:3):
9. Հայաստանի ճանապարհներն աննախադեպ ծավալներով վերանորոգվում եւ բարելավվում են` ապացուցելով, որ նախկինում էլ փող կար, բայց այլ տեղ էին լցվում ասֆալտի այդ փողերը (հաշիվը՝ 7:3):
10. Առողջապահության ոլորտի ապակոռումպացումը եւ բազմաթիվ անվճար ծառայությունների ավելացումը եւս մի շոշափելի ու ժողովրդին ուրախացնող հաղթանակ է նախկինների նկատմամբ (հաշիվը՝ 8:3):
11. Օլիգարխիայի սանձումը եւ բոլորի համահավասարեցումն օրենքի ու իշխանության առաջ, ինչպես նաեւ Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի չկոռումպացվելն ու առայժմ պահպանված մաքուր հեղինակությունը նորերի մեկ այլ կարեւոր հաղթաթուղթն է նախկինների նկատմամբ(հաշիվը՝ 9:3):
12. Ֆուտբոլային աննախադեպ հաղթանակներն ու ազգային ոգեւորությունն այս ցանկի վերջին ու կարեւոր վերջակետ դնող հաղթանակներից է(հաշիվն այսպիսով դառնում է 10:3):

Սպասենք թեժ մարտերի շարունակությանը՝ հնի ու նորի մրցապայքարում արձանագրելով նոր դրական արդյունքներ հանրության համար»,- եզրափակել է նախկին ՄԻՊ-ը:

Տպել
7338 դիտում

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը