Միքայել Մինասյանի քողարկված ինքնախոստովանությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը առավել հայտնի է որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ եւ սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով: Նա անդրադարձել մի շարք ներքաղաքական խնդիրների: Հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն, նոր իշխանություններն էլ հնի շարունակությունն են եւ ոչինչ չեն փոխել, իսկ երկիրը գնում է դեպի անխուսափելի աղետ:

Փաստորեն ստացվում է, որ նորերը նախկինների «գիծը» չեն փոխել, եւ այդ «գիծը» աղետի է հանգեցնելու, այսինքն՝ նախկինները երկիրը տանում էին դեպի աղետ: Սա դեռ մի կողմ: Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը նաեւ իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու: Օրինակ՝ հայտարարում է, թե «օդում կար հեղափոխության սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման»: Եվ ոչ մի խոսք,  օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ էր երկրում հեղափոխության սպասում ձեւավորվել. գուցե պատճառն այն է, որ ընտրությունների միջոցով երկրում փոփոխություններ իրականացնելու ոչ մի շանս չկա՞ր, գուցե մարդիկ համոզվել էին, որ նախկին դեսպանի աներոջ ղեկավարած կուսակցությունն ընտրությունների ժամանակ «քանի տոկոս ուզում՝ խփո՞ւմ է», գուցե մարդկանց համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը եղել էր այն, որ Սերժ Սարգսյանը չէր բավարարվել նախագահական ժամկետներով եւ որոշել էր փոխել Սահմանադրությունն ու երկիրը ղեկավարել արդեն որպես վարչապե՞տ... Բայց Մինասյանն, իհարկե, այս մասին չի խոսի: Նախկին իշխանությունները, հասկանում եք, նորմալ ղեկավարում էին երկիրը, բայց հանկարծ, հենց այնպես, «օդից» հեղափոխության սպասում ձեւավորվեց:

Կամ՝ ինչպե՞ս պատահեց, որ հեղափոխության սպասումն ի վերջո վերածվեց «աղետի սպասման»: Գուցե պատճառն այն է, որ մի շարք քարոզչամիջոցներ (հանրությունն, ի դեպ, դրանք անվանում է «միշիկական», իսկ թե ում պատվին՝ հարգարժան նախկին դեսպանը երեւի տեղյակ է) հեղափոխությունից անմիջապես հետո ու առ այսօր զանազան աղետներ ու կատակլիզմնե՞ր են կանխատեսում Հայաստանի ու Արցախի համար: Սկզբում կանխատեսում էին տնտեսական աղետ ու դրամի փլուզում, հետո՝ անխուսափելի քաղաքացիական պատերազմ, հետո՝ նոր պատերազմ Արցախում եւ տարածքային կորուստներ, կապիտալի արտահոսք, արտագաղթ, տարերային աղետներ... Եվ այդպես՝ ամեն օր: Ու հիմա փաստորեն Միքայել Մինասյանն իր քարոզչամիջոցների «հաջողություններն» է արձանագրում՝ միաժամանակ այդ ամենը համարելով խիստ վնասակար պետության եւ հասարակության համար: Շատ ուշագրավ ինքնախոստովանություն է:

«Հայաստանի Հանրապետությունում կա մի խրամատ, եւ այն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է... Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ խրամատը լինի պինդ», հայտարարել է Միքայել Մինասյանը: Ճիշտ է արել, պարզապես միայն հայտարարելը քիչ է: Խրամատն ամուր պահելու համար անհրաժեշտ է, օրինակ, որ բանակը չկռվի 80-ականների զենքերով, զինվորները նորմալ սնունդ ու հագուստ ունենան, մարտական տեխնիկան վառելիքի խնդիրներ չունենա, եւ այլն: Հետաքրքիր է՝ ո՞ր գերագույն գլխավոր հրամանատարի օրոք է հայկական բանակն այսպիսի խնդիրներ ունեցել, եւ արդյո՞ք պրն Մինասյանն ընտանեկան ջերմ մթնոլորտում աներոջն այդպիսի հարցեր է տվել: Թե՞ չարժեր անհարմար հարցերով վտանգել սեփական բիզնեսը, որի եկամուտների մի մասով, ի դեպ, կարելի էր շատ ավելի «պինդ խրամատ» ունենալ:

Ամեն դեպքում մի հարցում Միքայել Մինասյանն իրավացի է՝ «հնի վերադարձ չկա»: Ու դա վերաբերում է նաեւ նրանց, ում հիմնական արժանիքը (անկախ այլ արժանիքների առկայությունից) «հնի» հետ բարեկամական կապերն են:

Տպել
4605 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ