Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

Սեպտեմբերի 17-ից 27-ը աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ կգան Հայաստան: Նրանք Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների հետ համատեղ կբնակվեն եւ կստեղծագործեն Հաղարծնի «Վանատուն» հյուրանոցում։

Միջոցառումը կազմակերպում է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ եւ գլխավոր համակարգող նկարչուհի Արմինե Թումանյանը։ Անցկացվելիք միջազզային նկարչական սիմպոզիումը կոչվում է «Տավուշն աշխարհի աչքերով»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմինե Թումանյանը հայտնեց, որ Հայաստան հրավիրված նկարիչների հետ տարբեր երկրներում ցուցահանդեսների է մասնակցել, նկարիչների թվում կան այնպիսիք, որոնք եւ՛ քանդակով են զբաղվում եւ՛ գեղանկարով, եւ արծաթագործությամբ:

Նկարչուհին հայտնեց, որ նպատակ ունի հետագայում էլ այս ծրագիրը շարունակել եւ տարբեր երկրների նկարիչների հրավիրել Հայաստան: «Այս նկարիչների 90 տոկոսն առաջին անգամ են գալիս Հայաստան: Նրանց հետաքրքիր է գալ, տեսնել, նկարել: Սիմպոզիումի ծրագիրը կսկսվի Երեւանի թանգարաններ այցելություններով եւ մեր մայրաքաղաքի գեղեցիկ պուրակներում զբոսանքներով։ Այնուհետեւ կկազմակերպվի շրջագայություն դեպի Սեւանա լիճ եւ Դիլիջանի պատկերասրահներ։ Երրորդը կլինի այցելություն Տավուշի մարզի հիմնական տուրիստական վայրեր՝ Ապագա ռեզորտ եւ այլն»,-ասաց Թումանյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Մարզի մշակութային կյանքում բավականին լուրջ ներդրում ունենալուց բացի, սիմպոզիումը ներառում է նաեւ կրթական կարեւոր բաղադրիչ։ Իրենց երկրներում մեծ համբավ վայելող նկարիչները հյուրընկալվելու են մարզի մշակութային կրթօջախներում, անցկացնելու են վարպետության դասեր, իրենց խորհուրդներով եւ փորձով օժանդակելու են ստեղծագործող երիտասարդներին։

«Սիմպոզիումի գաղափարը ենթադրում է տարբեր մշակույթներ եւնկարչական արվեստի ժանրեր ներկայացնող նկարիչների համատեղ շփում, հմտությունների փոխանցում եւ կուտակած փորձի փոխանակում»,-ասաց միջոցառման կազմակերպիչը:

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, «Հաղարծին» վանական համալիրի տարածքում: Միջոցառման փակումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Իջեւան քաղաքի «Վերնատուն» պատկերասրահում՝ սիմպոզիումի ընթացքում ստեղծված գեղանկարների ցուցահանդեսով։

Տպել
694 դիտում

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր