Տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև, ուղղակի շատ կարճ ժամկետներով. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարզաբանում է ներկայացրել երեկ ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի մասին, բարձրացված հարցի վերաբերյալ:

«2019 թվականի գարնանը ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ Ազգային Ժողովում հայտարարվեց, որ ՀՀ-ում ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար 50000 դրամից նվազեցրել է 40000 դրամի՝ որպես տնտեսական հեղափոխության 1-ին քայլ: Սակայն աշխատանքային կարգով ճշգրտման արդյունքում պարզվել է, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար կազմել է 54 000, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից առ այսօր կազմում է 44000 դրամ:

ՀՀ ՊՆ 2019 թվականի գնումների պլանում ցեմենտի գնման ձևը նախատեսվել էր էլեկտրոնային աճուրդ: Սակայն 2019 թվականի փետրվարին էլեկտրոնային աճուրդի համակարգը ամբողջությամբ խափանվեց և հնարավոր չեղավ կազմակերպել ցեմենտի գնման գործընթացը: Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն, որում գնման հրատապությունից ելնելով՝ գնման ձևը նախատեսվել է հրատապ մեկ անձ: Հարկ է նկատել, որ այդ գնման ձևի դեպքում գնումը կրկին կազմակերպվելու է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները: Այսինքն՝ տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև, ուղղակի շատ կարճ ժամկետներով, որին մասնակցելու հնարավորություն ունի ցանկացած անձ:

Գնումների պլանի փոփոխությունից հետո 2019 թվականի ապրիլին կազմակերպվել է գնման գործընթաց, որին մասնակցել են 3 կազմակերպություն, որոնցից ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ 2019 թվականի մայիսի 15-ին կնքվել է 1տ.-ի արժեքը 48000 դրամով ցեմենտի գնման պայմանագիր: Ընդ որում նշված գնմանը կարող էր մասնակցել նաև արտադրող գործարանը, սակայն վերջինս մասնակցություն չի ունեցել:

Արարատում պահեստ ունենալու վերաբերյալ հարցադրման մասով տեղեկացվում ենք, որ վերոհիշյալ գնման ընթացակարգի հրավերում, որը հրապարակված է նաև www.procurement.am կայքում, նման պահանջ սահմանված չէ, այլ նշվել է, որ մատակարարը պետք է նշի իր պահեստի հասցեն, որպեսզի պատվիրատուն՝ ՀՀ ՊՆ, տեղեկանա, թե որտեղից է բարձելու և համապատասխան զորամաս տանելու ցեմենտը, քանի որ հրավերով նախատեսվել է, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր կատարվելու է ՀՀ ՊՆ միջոցներով:

Մատակարար ընկերության ընդամենը 2 աշխատակից ունենալու վերաբերյալ հարցադրման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները՝ գնման ընթացակարգի հրավերով չի սահմանվել մասնակիցների առնվազն ինչ-որ քանակի աշխատակիցներ ունենալու պահանջ: Ավելին՝ նկատի ունենալով, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր իրականացվելու է ՀՀ ՊՆ միջոցներով, մատակարարի աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ճշտման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է:
Կից ներկայացվում է նաև նախորդ 3 տարիներին ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման վերաբերյալ համեմատական վերլուծականը:

2016թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2017թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2018թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000-58.000 դրամ:
2019թ. մեկ տոննա ցեմենտի գինը 48.000 դրամ»,- գրել է Հովհաննիսյանը:

Տպել
1300 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները