Պերճ Զեյթունցյանի հուշատախտակը՝ Կասյան 3 հասցեում

11/09/2019 schedule18:15

Կասյան 3 հասցեում մտավորականներ Պարույր Սեւակի, Մկրտիչ Արմենի, Համո Սահյանի,  եւ այլ անձանց հուշատախտակների  կողքին ավելացավ եւս մեկը:

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը 1971-2017 թվականներին հենց այս վայրում է ապրել ու ստեղծագործել: Ինչպես նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագրի հիմնական գործերը կապվում են այս շենքի հետ՝ նրա դրամաները, վեպերը, վիպակները:

«Իր հսկայական ավանդը ներմուծեց մեր ժամանակակից  գրականության մեջ եւ ինչին էլ ձեռք զարկեց, հրաշալի գործեր ստեղծեց»:

Գրողների միության նախագահը, սակայն, մտահոգվում է, որ մենք մեր գրողներին լավ չենք ճանաչում:

«Դասագրքերում փնտրես՝ Պերճ Զեյթունցյանի անունը դժվար թե գտնես, որովհետեւ կաղապարներ են դրված եւ անհնար է այդ կաղապարները ջարդել, որ հասկանան՝ հայ գրականությունը չի եկել ու 50 տարի առաջ կանգնել մի կայարանում, որից հետո ամայություն է»:

Արարողությանը ներկա էին նաեւ գրողի ընտանիքը, մի շարք մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ: Դերասան Տիգրան Ներսիսյանը նշեց, որ իր համար այսօր շատ ուրախալի եւ հուզումնալից օր է:

«Այն ամենը, ինչ թողել է նա, այն հսկայական գրական ժառանգությունը, մնայուն արժեք է մեր ազգի, հասարակության, բոլորիս համար»:

Հուշատախտակի քանդակագործը Արման Նազարյանն է, իսկ հովանավորի անունը հայտնի չէ, չի  ցանկացել, որ հրապարակվի:

Փոքր ուշացումով արարողությանը միացավ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, որն իր խոսքում նշեց.

«Շատ կարեւոր է, որ մենք մեր ազգային արժեքների հիշողությունը կենդանացող, մշտապես նրանց ներկայությունը մեզ հիշեցնող ակցիաներ ենք իրականացնում»:

Ժամանակին այս նույն շենքում բնակվել են Պարույր Սեւակը, Գուրգեն Մահարին, Համո Սահյանը, Մկրտիչ Արմենը եւ շատ այլ հայտնի մտավորականներ:

Պերճ Զեյթունցյանը շուրջ 35 գրքի հեղինակ է: Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Կլոդ Ռոբերտ Իզերլի» և այլն: Հեղինակի պիեսները բեմադրվել են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում:

Տպել
1572 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել