Զարեհ Սինանյանը հանդիպել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 9-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը խոսեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուսաստան: Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք է խրախուսի սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունը հայրենիքում և որոշակի արտոնություններ սահմանի: Զրույց ծավալվեց նաև հայրենադարձության և Հայաստանում աշխատատեղերի առկայության շուրջ: «Մեր կառավարությունը փորձում է բարելավել պետության վիճակը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա հայրենիքում գործ գտնել»,- նշեց Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սփյուռքի հետ աշխատանքի նոր մոտեցումներին և ուղղություններին:

Այնուհետև Խիմկի հայ համայնքի նախագահ Կամո Համբարյանը ներկայացրեց քաղաքում կառուցվող հայկական եկեղեցու և դպրոցի ընթացիկ աշխատանքները: Համայնքային ներկայացուցիչները գոհ էին հանդիպման նախնական արդյունքներից՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպումները Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների համար մեծ կարևորություն ունեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
511 դիտում

Անելու եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից. Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր ներկայացում է բեմադրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

Ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար

Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը. ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են էկոտուրիզմի ոլորտում համագործակցության հարցեր

Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն միավորում. նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո

ՀՀ ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Հայաստանն ու Վրաստանը կարեւորել են երկու խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը

2 մեդալով. Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը