Այս տարի սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ չի լինի. միջոցառումները տեղի կունենան Գյումրիում

 

Այս տարի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ռազմական շքերթ չի նախատեսվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը:

Այդ օրը տոնական միջոցառումները Երեւանում կսկսվեն առավոտյան Եռաբլուր այցելությունից, կլինեն առանձին տոնական միջոցառումներ զորամասերում: «Քանի որ սա պետական տոն է, պետական միջոցառում է, կառավարությունն է միջոցառումների մեծ ծրագիր անում: Մեր մասով Եռաբլուրի այցելությունն է եւ միջոցառումներ զորամասերում»,- ասաց Ալթունյանը:

Նշենք, որ այս տարի Անկախության 28-ամյակի միջոցառումները հիմնականում տեղի են ունենալու Գյումրիում: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր զրույցում ասացին, որ Գյումրիում համերգներ են անցկացվելու. «Քաղաքի տարբեր հատվածներում տարբեր ոճի համերգային ծրագրեր են նախատեսված: Նաեւ ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված, երեխաների համար առանձին միջոցառումներ, գալա համերգ, հանրային քննարկումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ են նախատեսված»,- հայտնեցին վարչությունից:

Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ մնացածի մասին առաջիկայում հրապարակում կլինի:

 

Տպել
1727 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը