Բոնուչին Հայաստանից ներողություն չի խնդրի. արձագանքել է Կարապետյանի քննադատությանը

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին Հայաստանի հավաքականից կամ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից ներողություն խնդրելու կարիք չի զգում: Այս մասին նա նշել է երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ խաղում տոնած հաղթանակից հետո (2:1): Սեպտեմբերի 5-ին Իտալիան հանդիպել էր Հայաստանին ու հաղթել էր 3:1: Այդ խաղում Բոնուչիին արմունկով հարվածելու համար 2-րդ դեղինն էր ստացել ու հեռացվել էր Կարապետյանը: Կրկնապատկերներից երեւում էր, որ Կարապետյանն արմունկով չի խաղում, սակայն Բոնուչին ընկնում է ու բռնում դեմքը: Վերջինս վստահեցնում է, որ ինքը դա չի արել դիտավորյալ, որպեսզի մրցակիցը հեռացվի:

«Հանդիպումների ընթացքում նման բաներ լինում են, եւ ես ներողություն խնդրելու կարիք չեմ տեսնում: Ես նույնիսկ չէի մտածում այն մասին, որ նա արդեն զգուշացված է: Իմ նկատմամբ արդեն 2 անգամ արմունկով խաղացել էին, ու ես փորձում էի պաշտպանել ունքս (խմբ. ունքը խաղից առաջ վնասված էր): Հիասթափեցնող է, որ նման վիճելի իրավիճակ ստեղծվեց, բայց ես դա ընդունում եմ ու առաջ շարժվում: Ես իմ խոսքն ասում եմ խաղադաշտում: Եթե 91 հանդիպում եմ անցկացրել հավաքականի կազմում, նշանակում է, որ իմ լավագույնն եմ արել՝ թիմին օգնելու համար»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Հայաստան-Իտալիա խաղից հետո Կարապետյանը սոցիալական ցանցերում քննադատել էր Բոնուչիին: Նա գրել էր, որ հարգում է իտալացու նվաճումները, սակայն նրա արարքն ամոթալի էր:

Տպել
1835 դիտում

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան