Գեորգի Գախարիան ընտրվեց Վրաստանի նոր վարչապետ, հաստատվեց կառավարության կազմը

08/09/2019 schedule18:08

Վրաստանի խորհրդարանը՝ այսօր կիրակի հրավիրված նիստում կողմ քվեարկեց երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Գախարիայի ղեկավարմամբ կառավարություն ստեղծելուն:

Քվեարկությունը հեռարձակվել է վրացական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում:

Պատգամավորները հաստատել են նոր վարչապետի թեկնածությունը, նրա ղեկավարած կառավարության կազմը եւ կառավարության ծրագիրը: Խորհրդարանում գրանցված 150 պատգամավորներից Գախարիայի թեկնածությանը կողմ են քվեարկել 98-ը:

Նոր կառավարության կազմում ընդամենը 2 փոփոխություն է տեղի ունեցել, 2-ն էլ՝ ուժային գերատեսչություններում:

Գախարիան Վրաստանի ներքին գործերի նախարարի դատարկ մնացած պաշտոնում առաջարկել է Վախթանգ Գոմելարուի թեկնածությունը, որը նախկինում ղեկավարում էր Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը:

Իսկ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում Լեւան Իզորիայի փոխարեն կաշխատի երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Տպել
528 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան