Ոստիկանության պարեկային շրջիկ խմբերի թիվը երեք-չորս անգամ կավելացվի. Երեւանի գիշերային աղմուկը գուցե նվազի

 

Աղմկոտ Երեւանում գիշերային ժամերին էլ եռուզեռը չի դադարում՝ սղոցելով բնակիչների նյարդերը:

Երթեւեկելիս արագությունը գերազանցող վարորդները չեն հարցնում ժամ ու պատարագ, ազդանշան տալով՝ միմյանց բարեւում են, իսկ հետո էլ՝ նույն կերպ հրաժեշտ տալիս, փոքրիկ ու ծուռումուռ փողոցներում շրջադարձից առաջ կանխարգելիչ ազդանշան են տալիս՝ հանդիպակաց մեքենայի հետ հնարավոր բախում չլինելու նկատառումով, ինչ-որ մի տեղից հրավառության ձայն է լսվում, մոտակա ռեստորաններից աղմուկը, երբեմն հայհոյանքներով ուղեկցվող, լցվում է տուն ու քնից արթնացած երեխաների ականջները, թաղամասի տղաները հավաքվել եւ մեծ ոգեւորությամբ ու օվացիաներով համաշխարհային նշանակության հարցեր են քննարկում կամ հաշիվներ պարզում, ինչ-որ մեկի մտքով անցել է, որ ավտոմեքենան մաքուր չէ, եւ այն պետք է լվանա գիշերվա ժամը 2-ին՝ բնակելի շենքերի քթի տակ գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում...

Ահա, այսպիսի պատկեր է ստացվում Երեւանի տարբեր հատվածներում ապրող բնակիչների շրջանում անցկացրած հարցախույզի արդյունքում: Ամենօրյա ռեժիմով մարդկանց գիշերային անդորրը խելագարեցնելու աստիճան խանգարվում է, իսկ ոստիկանություն, թվում է, չկա: Ու հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթներ ունի իրավապահ այս մարմինը տվյալ դեպքում, ի՞նչ է պարտավոր անել ու ի՞նչ է անում՝ նկարագրված իրավիճակները բացառելու համար:

Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ գործող օրենքի համաձայն, գիշերային անդորրը  ոստիկանությունը պարտավոր է ապահովել ժամը 23:00-07:00-ն: Այդ անդորրը խախտելու առնչությամբ, ըստ նրա, ոստիկանությունն ընթացիկ տարում հարուցել է կրկնակի թվով վարույթներ, քան դա արվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ամեն դեպքում կարծում է, որ խնդրի լուծման համար կարեւոր է վերացնել պատճառները, ոչ թե անընդհատ պայքարել հետեւանքների դեմ: «Ամբողջ աշխարհում քրեաբանության մեջ ընդունված է, որ առաջին հերթին պետք է իրավախախտումը ծնող պատճառը վերացնել: Այլապես ստացվում է՝ մեր նստած նավակը ծակվում է, օվկիանոսից լցվող ջուրն անընդհատ բաժակով միջից հանում ենք, բայց մենք չունենք այդ դետալը, որ հերմետիկ ամրացնենք, փակենք, ջուրը չլցվի: Այսինքն՝ մենք անընդհատ նույն գործողությունը պետք է կատարենք: Ես կարող եմ ասել՝ ոստիկանությունը լավ է աշխատել, փաստերով՝ կրկնակի շատ: Երկու անգամ շատ ենք ջուր հանել այս տարի, բայց դա խնդրի լուծում չէ: Ես դա էլ եմ հասկանում»,- նշեց փոխոստիկանապետը:

Նա կարծում է՝ օբյեկտներից լսվող աղմուկն անխուսափելի է, եթե դրանց թույլատրվում է գործել գիշերային ժամերին: Ոստիկանական ուժերը, մեր զրուցակցի փոխանցմամբ, բավարար չեն յուրաքանչյուր ռեստորանի մոտ եւ անընդհատ հերթապահություն սահմանելու համար: «Եթե ասենք՝ լռության կանոնների խախտում չի լինի կամ մեկը ոչ սթափ վիճակում դուրս չի գա հայհոյանք տա, դա բացառված է: Եթե այդ օբյեկտները գործունեություն են ծավալում, այդպիսի երեւույթներ էլ կլինեն: Այսինքն՝ եթե գործունեությունը ծավալում է Երեւան քաղաքի մեջ, պետք է որոշակի ժամերից հետո ուղղակի արգելել աշխատելը»,- ասաց Էդգար Պետրոսյանը:

Հրավառությունների դեպքերը հայտնաբերելը նույնպես, ըստ նրա, բավական դժվարացել է, որովհետեւ ավելի հաճախ կազմակերպվում են բակերում՝ փոքր ծավալներով ու ոչ օբյեկտներում: Հրավառության պարագաների վաճառքը ժամանակին լիցենզավորվող գործունեություն էր, որով զբաղվում էին սահմանափակ թվով մարդիկ: Ավելի ուշ այդ պահանջը հանվել է, եւ առայժմ դրանք ներկրելու հնարավորությունից օգտվում են շատերը, ինչը հանգեցրել է ապրանքների քանակի աճի, գների նվազման ու հետեւաբար՝ մատչելիության: Այս տարի արձանագրվել է հրավառության հետ կապված իրավախախտման 23 դեպք՝ բավարար ապացուցողական բազայով ու տուգանքներով: Իրավախախտման այդ դեպքերից մեկն է եղել օբյեկտում:

Ինչ վերաբերում է բնակիչներին դիվադադար անող շուրջօրյա ավտոլվացման կայաններին, դրանց նկատմամբ միասնական մոտեցում չկա: Ժամը 24-ից հետո աշխատելու իրավունք տալիս կամ չի տալիս վարչական շրջանի ղեկավարը՝ առաջնորդվելով մի շարք չափորոշիչներով: «Ոստիկանը կարող է անցնելիս տեսնի աշխատում է, բայց մոտենում է այն ժամանակ, երբ հաստատ գիտի, որ ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվություն չունի՝ անկախ այն բանից՝ աղմուկ կա թե չէ, մեկ էլ՝ երբ որ քաղաքացին դիմում է»,- ասաց Էդգար Պետրոսյանը:

Բակային աղմուկին անդրադառնալիս նույնպես փոխոստիկանապետն ընդգծեց դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը: Ժամը 20:00-ից հետո, ըստ նրա, ծառայություն են իրականացնում պարեկային խմբերը՝ շրջագայության ձեւով, բայց դրանց քանակը փոքր է, ու Երեւանի ամբողջ տարածքում ծածկույթ ապահովել հնարավոր չէ: Հետեւաբար, ըստ Երեւանի փոխոստիկանապետի, շրջիկ խմբերը հիմնականում ծառայություն են իրականացնում այն հատվածներում, որտեղ, համապատասխան վերլուծությունների համաձայն, տեղի են ունենում առավել շատ հանցագործություններ՝ կողոպուտ, ավազակային հարձակում, խուլիգանություն եւ այլն:

Նախատեսվում է առաջիկայում ավելացնել պարեկային խմբերի քանակը եռակի կամ քառակի, ինչից հետո արդեն դրանք բավարար կլինեն ամբողջ մայրաքաղաքի համար: Ամեն դեպքում, Էդգար Պետրոսյանի համոզմամբ, բնակիչներին այդքան անհանգստացնող աղմուկն ամբողջությամբ բացառել հնարավոր չի լինի: Առավելագույնս դրան հասնելու համար, եւ առհասարակ նա ակնկալում է բնակիչների համագործակցությունը: Ի դեպ, եթե նախկինում ոստիկանությանն ահազանգող քաղաքացին հետո պարտադիր պետք է բացատրություն տար, ինչի պատճառով էլ հաճախ խուսափում էր գլխացավանքից, ապա արդեն մեկ տարի է՝ այդ բացատրության անհրաժեշտությունը չկա եւ միայն հեռախոսազանգը կարող է բավարար լինել: Քաղաքացու միջամտությանը դիմելու անհրաժեշտություն ոստիկանությունը կարող է ունենալ միայն այն դեպքերում, երբ բողոքը վերաբերում է հրավառությանը, իսկ տնտեսվարողը հերքում է դա ու կարիք կա ապացույցներ-հիմնավորումների:

Տպել
7058 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց