Տարվա առաջին կեսին Կոտայքի մարզում հարուցված քրգործերով պետությանը պատճառված վնասը 507 մլն դրամ է կազմել

06/09/2019 schedule09:29

Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով, կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ):

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է տեղական ինքնակառավարման, 5-ը՝ կրթության, 2-ը առողջապահության ոլորտներում, 1-ը՝ տարածքային կառավարման նախկին նախարարի, 1-ը՝ Հրազդանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց, 1-ը՝ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ: Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման կամ դրանց համակցությունների տեսքով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված 48 քրեական գործերով 35 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 7-ը՝ կրթության ոլորտում, իսկ 22-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից, 5-ը՝ առողջապահական ոլորտում, 1-ը՝ բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերով: Ընդ որում, նշված անձանցից միայն 1-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշված ժամանակահատվածում քննված գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 գործ 10 անձի վերաբերյալ, իսկ դատարանում ավարտվել է 3 քրեական գործ 3 անձի վերաբերյալ, որոնցից 2-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 1-ով վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 507մլն ՀՀ դրամ:

Միայն Հրազդան համայնքի բյուջե թերմուտքագրումների փաստի առթիվ մարզի դատախազությունում ստացված նյութերով հարուցված 1 քրեական գործով պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմել է 138.001.361 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 136.493.452 դրամ: Իսկ քրեական գործը 9 անձանց առաջադրված մեղադրանքով ուղարկվել է դատարան:

Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազությունը՝ դատախազական լիազորությունների շրջանակներում աշխատանքներ է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել են 30 ուսումնասիրություններ՝ որոնցից 28-ը՝ բնապահպանական օրենսդրության կատարման ոլորտում: Պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով մարզի դատախազության կողմից՝ քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվել են 2 հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 7.5մլն ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով, որոնց քննությունն ընթացքի մեջ է: Արձանագրված՝ բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ: 

Տպել
1145 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց