Գիգանտոմանիա. բռնապետների հետքերով

06/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

Գիգանտոմանիան, որպես կանոն, հատուկ է բռնապետական երկրներին: Դրանով տառապում էին Հիտլերը, Մուսոլինին, Չաուշեսկուն, Ստալինը եւ այլոք: Հոգեբանները դա բացատրում են թերարժեքության բարդույթով, սեփական դատարկությունը մասշտաբային կառույցներով ու տեսարաններով լրացնելու մղումով: Հայաստանում այժմ արդեն տեսանելի են գիգանտոմանիայի դրսեւորումները, օրինակ` Երեւանի կենտրոնում իրականացվող շինարարությունը: Շինարարությունն իրականացվում է «որքան մեծ, որքան բարձր, այնքան լավ» սկզբունքով: Գեղեցկությունը, ֆունկցիոնալ նշանակությունը, եղած ճարտարապետության հետ ներդաշնակությունը եւ այլ նմանատիպ «մանրուքները» ընդհանրապես էական չեն: Ընդհանուր առմամբ, 5-6 միջին հարկայնություն ունեցող թաղամասերում մեկ էլ ծլում են 18, 20, նույնիսկ 24 հարկանի «բոնբոներկաներ»:

Իհարկե, կոնկրետ Հայաստանում գիգանտոմանիան ունի ոչ միայն հոգեբանական նշանակություն, այլ նաեւ նեղ շահադիտական` որքան մեծ է կառույցը, այնքան շատ բնակարաններ կան այնտեղ վաճառքի, եւ գերշահույթը դառնում է սուպերգերշահույթ: Հայաստանում գիգանտոմանիայի դրսեւորումները, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, շուտով կներառեն նաեւ Երեւանի փողոցները: Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում «Այրարատ» կինոթատրոնի խաչմերուկը «կարգավորելու» նախագիծ է պատրաստվում: Ըստ դրա, խաչմերուկը պետք է վերածվի թունելներից ու կամուրջներից բաղկացած կառույցի: Ո՞րն է սրա հիմնավորումը, առայժմ հայտնի չէ: Իսկ հիմնավորում ասվածը այն չէ, թե մեքենաների խցանումները շատ են, եւ իրավիճակը միայն թունելներն ու կամուրջները կփրկեն:

Հիմնավորում ասվածը չափազանց ճշգրիտ հասկացություն է` ժամում անցնում է այսքան մեքենա, յուրաքանչյուր ուղղությամբ` այսքան, ընդ որում` այսքանը թեքվում է աջ, այնքանը` ձախ, հարակից խաչմերուկներն աշխատում են այսինչ ռեժիմով, հետիոտների հոսքը այսինչ հատվածում այսքան է եւ այլն, եւ այլն: Եւ, ի վերջո, ի՞նչ հստակ պատկեր կստացվի կառույցն ավարտելուց հետո: Այս ամենը քաղաքապետարանում չկա: Ամեն ինչ կատարվում է ընդհանուր, մոտավոր պատկերացումների շրջանակներում: Քաղաքապետարանում ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի այդ խաչմերուկում, եթե երթեւեկության կանոնները պահպանվեն, խաչմերուկի մեջ ավտոկայանատեղիներ չլինեն, հասարակական տրանսպորտի կանգառները կարգավորվեն:

Պարզապես ուզում են մեծ շինարարություն անել, ու վերջ: Ի դեպ, հիմնավորումների մասին: Կորյուն-Հերացի-Նալբանդյան-Չարենց խաչմերուկի խնդրին մենք արդեն անդրադարձել ենք: Այստեղ եւս մի հսկայական կառույց է լինելու: Որպեսզի գտնվի այս խաչմերուկի կարգավորման «լավագույն» տարբերակը, քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել: Մրցույթի մասնակիցներին ներկայացված տեխնիկական առաջադրանքի ամբողջ ծավալը կազմել է ընդամենը 15 տող: Քաղաքապետարանը ընդամենը նշել է, որ իր նպատակը այդ հանգույցում «տրանսպորտային միավորումների անարգելք կազմակերպումն է»: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ ասել է անարգելք: Ի՞նչ թողունակություն պետք է ունենա հանգույցը: Ի՞նչ գնի սահմաններում պետք է տեղավորվեն մրցույթի մասնակիցները:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերին ներկայացված առաջադրանքն ընդհանրապես չի անդրադառնում: Հենց այնպես, ընդհանուր հասկացությունների շրջանակում, անհասկանալի ձեւակերպումներով մի առաջադրանք է` կարգավորեք եւ վերջ: Իսկ ի՞նչ հիմնավորումով հաղթող ճանաչվեց նախագծերից մեկը: Եւ ի՞նչ հիմնավորումով մերժվեցին մյուսները: Օրինակ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը ոչ մի կերպ չի հիմնավորել, թե ինչո՞ւ է պարտվել խաչմերուկի կարգավորումը ընդամենը 20 հազար դոլարով իրականացնելու հայտ ներկայացրած առաջարկը, մինչդեռ հաղթող է ճանաչվել մոտ 5 միլիոն դոլարանոց նախագիծը: Քաղաքապետարանից այդ հիմնավորումը գրավոր ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան:

Հիմնավորումը չի ստացել նաեւ նախագծի հեղինակը, որը մերժեց ստեղծված իրավիճակը մեկնաբանելու մեր խնդրանքը: Տեսականորեն մրցութային հանձնաժողովը կարող է ասել, թե մրցույթի առաջադրանքում նշված է, որ այդտեղ նախատեսվում է «տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույց», այսինքն` թունելներով ու էստակադաներով կառույց, իսկ հայտով նախատեսվել է խաչմերուկի` լուսաֆորներով կարգավորում: Բայց այդ դեպքում էլ հանձնաժողովը ստիպված է լինելու բացատրել, թե ինչո՞ւ է ի սկզբանե նախատեսել, որ այդտեղ անպայման թունելներ պետք է կառուցվեն: Ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը հնարավոր չէ լուսաֆորներով կարգավորել: Բա որ ապացուցվի, որ շատ լավ էլ հնարավոր է: Ախր, հիմա խաչմերուկի` Նալբանդյանի հատվածում լուսաֆոր ընդհանրապես չկա: Նալբանդյանով բարձրացող մեքենաները ուղիղ, առանց որեւէ սահմանափակման մտնում են խաչմերուկ եւ խաչմերուկի մեջտեղում կողմնորոշվում, թե ինչպես առաջ գնալ: Ու այս պարագայում հանկարծ որոշվել է, որ խնդրի միակ լուծումը 5 միլիոն դոլարանոց էստակադան է` Գետառի հունի վրայով, միջով, տակով եւ այլն: Մի՞թե սա գիգանտոմանիա չէ:  

Հայկ Գեւորգյան

Տպել
1523 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին