Ո՞վ է նա. փնտրվում է հայտարարության հեղինակ

06/09/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

Նրանք, ովքեր հասցրել են կարդալ նախօրեին ՀՅԴ ԳՄ-ի անունից լրատվամիջոցներին ուղարկված հայտարարությունը, կասկած անգամ ունենալ չէին կարող, որ այն դաշնակցական ծագում չունի, որովհետեւ իր բովանդակությամբ եւ ոճով տիպիկ դաշնակցական էր։ Բացի էությամբ դաշնակցական լինելուց, հայտարարությունն արտահայտում էր բոլոր այն ներքին խմորումները, որ այսօր գոյություն ունեն դաշնակցական վերնախավում։ Այն, որ ՀՅԴ-ն լուրջ խնդիր ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, այդ մասին բազմիցս խոսել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ դատախազին համարելով Արագածոտնի ֆեոդալ, որը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ։

Ավելին, դաշնակցականները երբեք չեն էլ հերքել, որ մի քանի անգամ ՀՀ նախագահին առաջարկել են զբաղվել Աղվան Հովսեփյանով եւ չափավորել նրա քաղաքական ամբիցիաները։ Իսկ երբ դատախազի պատգամավոր ընկեր Լյովա Խաչատրյանն իրենով արեց օշականցի հայտնի ընտրակեղծարար Սպարտակ Եղիազարյանին, ու վերջինս սկսեց խոսել Արագածոտնի դաշնակցական մարզպետի անօրինականություններից, ՀՅԴ ԳՄ-ում, մեր տեղեկություններով, քննարկվել է հայտարարության նախնական տեքստ, որտեղ ՀՅԴ-ն նախագահից պահանջում էր աշխատանքից ազատել քաղաքականությամբ զբաղվող գլխավոր դատախազին։ Սակայն ներդաշնակցական քննարկումներն այդ ժամանակ այդպես էլ չավարտվեցին կոնկրետ որեւէ հայտարարությամբ կամ պահանջով, որովհետեւ նախագահի միջնորդությամբ կողմերը կնքեցին հրադադար ու պարտավորվեցին պահպանել խաղի նվազագույն կանոնները։

Եւ ահա ՀՀԿ խորհրդի վերջին նիստում տեղի է ունենում մի իրադարձություն, որը կրկին խառնում է դաշնակների անդորրը։ Անտեսելով ՀՅԴ-ի համառ պնդումը, որ «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունն ու նրա պատվավոր նախագահը իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարվում է, թե որոշակի պայմանավորվածություններ կան այդ կազմակերպության ու նրա անդամ մի քանի պատգամավորների հետ, ուստի Աջափնյակում ՀՀԿ-ն որոշել է հանդես չգալ սեփական թեկնածուով։ ՀՀԿ խորհրդի նիստի այս դրվագը, ըստ լուրերի, բնավ դուր չի եկել Դաշնակցության առավել արմատական թեւին, որը գլխավորում է բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ու կարծիք է հնչել ինչ-որ կերպ արձագանքել այդ հարցին։

Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նախօրեին լրատվամիջոցներին ուղարկված հայտարարության նախնական տեքստը իսկապես քննարկվել է Դաշնակցությունում, որը ներկայացվել է ՀՅԴ-ի մի անդամի կողմից, սակայն վերջին պահին ՀՅԴ ԳՄ-ում որոշել են ձեռնպահ մնալ հայտարարությունը հրապարակելուց եւ առայժմ զբաղվել միայն առաջիկա Գերագույն ժողովի խնդիրներով։ Այդ որոշումից հետո, սակայն, հայտարարության այդպես էլ չընդունված տեքստը ոմն Աշոտ Պետրոսյանի էլեկտրոնային հասցեից եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ստորագրությամբ օպերատիվ կերպով ուղարկվում է լրատվամիջոցներին։ Այսինքն, ՀՅԴ-ում ինչ-որ մեկը կամ մի քանիսը, այնուամենայնիվ, շահագրգիռ են եղել, որ այդ հայտարարությունը հրապարակվի, եւ այն մամուլին է հասել ոչ ՀՅԴ ԳՄ-ի միջոցով։

Թե ո՞վ է համոզել դաշնակներին` առայժմ ձեռնպահ մնալ գլխավոր դատախազի հրաժարականը պահանջելուց եւ հասարակական կազմակերպության հետ քաղաքական պայմանավորվածություններ ունենալու համար Սերժ Սարգսյանին մեղադրելուց, կարելի է անել տարբեր ենթադրություններ։ Հատկապես, որ ՀՅԴ-ում կա հստակ ձեւավորված «սերժական» թեւ, որն ամեն կերպ փորձում է մեղմել Հրանտ Մարգարյանի գլխավորած «հակասերժական» թեւի ըմբոստությունը։ Ինչեւէ, ՀՅԴ-ի անունից տարածված հայտարարությունը, որի համար Դաշնակցությունը դե յուրե որեւէ պատասխանատվություն չի կրում, բավականին լավ արձագանք է ստացել հանրության շրջանում։ Մարդիկ, ովքեր դեռ տեղյակ չէին ՀՅԴ-ի հերքումներին, ողջունում էին Դաշնակցության այդ քայլը, որ վերջապես նա կարողացավ վեր կանգնել իշխանության անօրինականությունները մշտապես պարտակողի իր կարգավիճակից եւ ասել ճշմարտությունը։

Մինչդեռ, ՀՅԴ-ում, եթե անգամ պատրաստ են անկեղծանալ, ապա միայն` ներկուսակցական նեղ քննարկումների եւ չհաստատված հայտարարությունների մակարդակով։ Ավելիին ՀՅԴ-ն առայժմ պատրաստ չէ, ուստի մեր բոլոր դաշնակցական զրուցակիցները երեկ մեկ մարդու պես, ինչպես ընդունված է այդ կուսակցության գաղտնապահական ավանդույթներում, պնդեցին, որ այդ հայտարարությունը սադրանք է: «Խնդիրն այն է, որ ոմանք տեսնում են, որ ուրիշ այլ ճանապարհներով հնարավոր չէ արագ թեժացնել իրավիճակը եւ խարդավանքների մթնոլորտ ստեղծել, հասել են այնտեղ, որ Դաշնակցության անունից հայտարարություն են անում։ Եթե նախկինում ասում էին՝ Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրները, որը մի քիչ անորոշ էր, հիմա կոնկրետ ԳՄ-ի անունից են հայտարարություն անում, որը սադրանք է։

Ես չեմ խորանում հայտարարության բովանդակության մեջ. խնդիրն այդ չէ, այլ այն, որ ԳՄ-ի անունից հայտարարություն է արվում, եւ սրա դեմը պետք է առնել։ Ուստի, մենք հիմա զբաղված ենք պարզելով, թե ո՞վ կամ ովքե՞ր են այդ հայտարարության հեղինակները»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Բնականաբար, թե՛ վերջինս եւ թե՛ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը կտրականապես հերքեցին, որ նման հայտարարության նախնական տեքստ իրենք քննարկել են, եւ ինչ-որ մեկն այն ԳՄ-ից թռցրել ու տարածել է լրատվամիջոցներով։ «Այնուամենայնիվ, ընդունեք, որ իսկապես լավ հայտարարություն էր եւ ժողովրդին շատ էր դուր եկել»,- վերջում դիմեցինք Ա. Ռուստամյանին։ «Մեր մնացած հայտարարություններն էլ պակաս դուր չեն գալիս ժողովրդին»,- պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1480 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են