Վարդան Այվազյանը կատաղել է. «Գլոբալ Գոլդը» մի քիչ բացվում է

06/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 6-ի համարում

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ իրենց նախարարությունը «Գլոբալ Գոլդ» ՍՊԸ-ին զրկել է հանքավայրերում ուսումնասիրություն կատարելու իրավունք տվող լիցենզիայից: Այս մասին լրատվական գործակալությունների երեկ տարածած հաղորդագրություններում ասվում էր նաեւ, որ նախարարն իրենց գերատեսչության նման որոշումը պատճառաբանել է «Գլոբալ Գոլդ» ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանի կողմից հանքարդյունաբերող ընկերություններից մեկից 3 միլիոն դոլար կաշառք պահանջելու մասին լուրերում մատնանշվում էր հենց «Գլոբալ Գոլդ» անունը: Վարդան Այվազյան-«Գլոբալ Գոլդ» հակամարտությունը առավել բուռն սկսեց զարգանալ հատկապես վերջին շաբաթում:

Սակայն մինչ երեկ այդպես էլ անհասկանալի էր` ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ է տեղի ունենում: «Գլոբալ Գոլդ» ընկերության նախագահ Աշոտ Պողոսյանը երեկ մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Վարդան Այվազյանի հայտարարությունը, նախ նրան մեղադրեց ՀՀ օրենսդրությանը հակասող հայտարարություններով հանդես գալու մեջ:  Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ հանքային իրավունքի վերաբերյալ լիցենզիաները («Գլոբալ Գոլդ» ընկերության լիցենզիան հենց այս դասակարգման տակ է ընկնում) կարող են դադարեցվել հետեւյալ կարգով. նախ պետք է լիցենզիա տրամադրող մարմինը ընկերության մոտ հայտնաբերի խախտումներ եւ այդ մասին  գրավոր նկատողություն ներկայացնի մասնավոր ընկերությանը:

Եթե տվյալ ընկերությունը 90-օրյա ժամկետում չի վերացնի լիցենզիա տրամադրողի կողմից հայտնաբերված խախտումները, ապա դրանից հետո միայն կարող է լիցենզիայից զրկելու հարց բարձրացվել, որը պետք է լուծվի դատական կարգով: Պողոսյանի խոսքերով, իրենք երբեւէ բնապահպանության նախարարությունից չեն ստացել իրենց ընկերության կողմից թույլ տված խախտումներ հայտնաբերելու եւ դրանք վերացնելու մասին գրություն: Մինչ օրս որեւէ հայց չի ներկայացվել դատարան «Գլոբալ Գոլդին» լիցենզիայից զրկելու պահանջով: Մի խոսքով, գործող օրենսդրությամբ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, բնապահպանության նախարարությունը միակողմանի չի կարող «Գլոբալ Գոլդ» ընկերությանը զրկել լիցենզիայից:

Ավելին, հիշյալ նախարարությունն առաջին անգամ չի հայտարարում, թե իբր «Գլոբալ Գոլդին» զրկում է լիցենզիայից: Պարզվում է, դեռեւս հունիսի սկզբին նախարարությունը ընկերությանն է ուղարկել մի գրություն, որով վերջինիս տեղեկացրել են իրենց լիցենզիայի դադարեցված լինելու մասին: Այդ գրությունը այդպես էլ մնացել է անհետեւանք, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ըստ Պողոսյանի, լիցենզիայից զրկելու օրինական ձեւը բոլորովին այլ է: «Նամակով լիցենզիան չի դադարեցվում»,- ասում է Աշոտ Պողոսյանը:  Մի խոսքով, «Գլոբալ Գոլդը» այդ գրությունից հետո էլ շարունակել է սովորականի պես գործունեություն ծավալել` Հայաստանի մի շարք հանքավայրերում կատարել ուսումնասիրություններ: Վարդան Այվազյանի երեկվա հայտարարությունը եւս, ըստ Պողոսյանի, իրենց չի մտահոգում:

Իսկ ո՞րն է «Գլոբալ Գոլդ» ընկերությունից կաշառք պահանջելու շուրջ տարածված լուրերի էությունը, եւ այդ ի՞նչ «չարաբաստիկ» ձայնագրության մասին է խոսքը: Այս առնչությամբ Պողոսյանի` երեկ մեզ տված պարզաբանումը կարելի է սենսացիոն համարել: Պողոսյանը հաստատեց այն հանգամանքը, որ բնապահպանության նախարարության պաշտոնյաների կողմից իրենց ընկերությանը «կոռուպցիոն պահանջներ» են ներկայացվել: «Այո, եղել են մեր ընկերությանն ուղղված կոռուպցիոն պահանջներ, եւ այդ մասին տեղեկությունները` բոլոր հիմնավորումներով, մեր ընկերությունը ներկայացրել է երկու երկրների` Հայաստանի եւ ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին»,- ասաց Աշոտ Պողոսյանը: Սակայն, ըստ նրա, ապացույց ներկայացնելը չի նշանակում հատկապես ձայնագրություն տրամադրել:

«Կոռուպցիան ձայնագրություններով ապացուցելու երեւույթ չէ, կոռուպցիան գործընթաց է եւ ոչ թե` զրույց»,- ասում է Պողոսյանը: Վերջինիս խոսքերով, իրենք ՀՀ կառավարությանը ներկայացրել են ոչ թե ձայնագրություն, այլ առավել հիմնավոր ապացույցներ: «Գլոբալ Գոլդի» նախագահը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ձայնագրությունը ՀՀ օրենսդրությամբ ապացուցողական նշանակություն չունի: Կառավարությունից «Գլոբալ Գոլդի» ղեկավարությանը պատասխանել են, որ ընկերության ներկայացրած փաստերն ուսումնասիրվում են: «Ընթանում է այդ ապացույցները ուսումնասիրելու գործընթաց: Առայժմ չեմ ցանկանում ավելին ասել»,- ասաց Պողոսյանը:

Վերջինս համոզված է, որ ստեղծված իրավիճակը շտկվելու է, եւ բոլոր խնդիրները կկարգավորվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում: Իսկ խնդիրների` օրենսդրությամբ չլուծվելու վերաբերյալ Պողոսյանի գնահատականն այսպիսին է. «Եթե բնապահպանության նախարարությունը չենթարկվի ՀՀ օրենքներին, եթե նախարարությունը շարունակի ոտնահարել ՀՀ օրենսդրության պարզ պահանջները, եթե նախարարությունը չի ենթարկվելու միջազգային պայմանագրերի պարզ դրույթներին, ապա տվյալ դեպքում կարող ենք ասել, որ գործ ունենք ներդրումների բռնագրավման դասական դեպքի հետ»:

Վահագն Հովակիմյան

Տպել
1100 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց