Կարուսելից ընկած գյումրեցի տղան ուղեղի ցնցում է ստացել, բուժվում է Երեւանում

Օգոստոսի 30-ին Գյումրու կենտրոնական քաղաքային զբոսայգում, որը նաեւ հայտնի է Գորկու այգի անունով, շղթայավոր պտտվող կարուսելից ընթացքի պահին գյումրեցի 14-ամյա մի տղա է ընկել: Դեպքի պահին այգու աշխատակիցները շտապօգնություն չեն կանչել, տարածքում ներկաները ճանաչել են տղային, զանգել հարազատներին տեղյակ են պահել, երեխային տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Հետազոտվել է, ստացել բուժօգնություն, ձեռքը կոտրված է եղել, գիպս են դրել, գնացել տուն:

Հաջորդ օրը, սակայն, երեխայի ինքնազգացողությունն ավելի է վատացել, ծնողները նրան տեղափոխել են Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ախտորոշվել է ուղեղի ցնցում:

«Իրենք որ բուժօգնության են դիմել Երեւանի բուժհաստատություն, հենց այնտեղից էլ ահազանգել են Երեւանի ոստիկանության համապատասխան բաժին, դեպքն արձանագրվել է այնտեղ, եւ այդ նյութերն ուղարկվել են ոստիկանության «Կումայրու» բաժին, նյութերի հետագա նախապատրաստությունը շարունակելու համար: Դեռեւս չի ստացվել, երբ ստանանք, կշարունակենք նյութերի նախապատրաստումը, դեպքին կտրվի քրեաիրավական գնահատական»,-«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Ինչո՞ւ Գյումրիում ոստիկանությունը չի արձանագրել դեպքը երբ տուժածը դիմել է բուժօգնության,-ՀԺ-ի հարցին, դատախազը պատասխանեց. «Իրենք ամբուլատոր բուժօգնության են դիմել, չեն պառկել, քանի որ ասել են ունեն վնասվածք եւ դիմելու են մասնագիտացված հիվանդանոց, դրա համար է երեխայի պառկելու փաստն արձանագրվել Երեւանում: Այսինքն այստեղ չեն պառկել, հետազոտվել»:

Նշենք, սակայն, որ տղայի ձեռքի գիպսը դրվել է Գյումրիում, Ավստրիական մանկական հիվանդանոցում:

Դեպքի հետ կապված մանրամասներ է ներկայացրել նաեւ ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: « ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են դեպքի վայր և տեղում ծանոթացել դեպքի մանրամասներին, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ և հետազոտություններ: Շահագործողները տրամադրել են այգու տարածքում գործող զվարճանքի միջոցների և, մասնավորապես, «Շղթայավոր» կարուսելի շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգել են կարուսելի տեխնիկական անվտանգության շահագործման թույտվության փաստաթղթերը՝ տեխնիկական անվտանգության վկայագիրը, որը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, տեխնիկական միջոցները (պաշտպանիչ, ապահովվիչ միջոցները և պաշտպանակները, արգելակման համակարգը, եռակցման կարերի վիճակը, ուղևորատար կոնստրուկցիաների և դրանց ամրացումների վիճակը, ամրացման հուսալիությունն ապահովվող ամրակների վիճակը):

Հայտնում ենք, որ «Շղթայավոր» կառուսելն արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիական անվտանգության ամենամյա փորձաքննություն վերջին անգամ անցել է 2019 թվականի փետրվարի 15-ին և «Տեխնիակական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի և Արագածոտնի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության ամբարձիչ սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի կողմից ստացել շահագործման դրական եզրակացություն»,-ասված է տեսչական մարմնի հայտարարությունում:

Տպել
3487 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ