Էներգետիկ համակարգի խափանման գործով փորձաքննությունը մի քանի օրից կավարտվի. Արթուր Վանեցյան

04/09/2019 schedule14:17

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսի մասով ԱԱԾ-ի փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Այս մասին այսօր՝ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հրապարակում էներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսի մասով փորձաքննության արդյունքները:

«Երկարաձգվել է, որովհետեւ փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Այս մի քանի օրը պետք է ավարտվի, երբ ավարտվի կտրամադրվի տեղեկատվություն»,- ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի որոշ մարզերում եւ Երեւանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ տեղի ունեցան: Պաշտոնյաները հայտարարել էին, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ՝ Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ շրջանում հայտարարեց, որ հանձնարարություն է տվել, որպեսզի նյութեր նախապատրաստեն եւ հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառը: Վանեցյանը նաեւ նշել էր, որ 10 օրվա ընթացքում նախնական եզրակացություն կլինի:

Տպել
547 դիտում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

Ելույթ՝ ՄԱԿ-ում, հանդիպումներ Քալիֆորնիայում. Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ