Մի քիչ ավելի, մի քիչ պակաս. բերքահավաքը շարունակվում է

02/09/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 2-ի համարում

Ամռան ավարտի հետ միասին սկսվում է գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների ամփոփման գործընթացը: Այսպիսով, գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն պաշտոնական տվյալների, այս տարի Հայաստանից արտահանվել է 8 հազար 300 տոննա ծիրան. այս ցուցանիշը գրեթե հավասար է նախորդ տարվա նույն տվյալին: Իհարկե, ծիրանի արտահանումը ավելի շատ կլիներ, եթե հուլիսի 8-ից չփակվեր Վերին Լարսի` վրաց-ռուսական սահմանային անցակետը: Պետրոսյանը նկատեց, որ այդ օրերին մեծ թափով ընթանում էր ծիրանի արտահանումը: Բավական է նշել այն փաստը, որ սահմանը անակնկալ փակելու պահին ծիրանով բեռնված մոտ երկու տասնյակ բեռնատարներ արդեն իսկ Վրաստանի տարածքն անցած եւ հասած են եղել անցակետ:

Այս բեռնատարների խնդիրը հետագայում լուծվեց միջպետական բանակցությունների արդյունքում, եւ նրանց թույլատրվեց շրջանցող ճանապարհով շարունակել ճանապարհը դեպի ՌԴ: Ըստ Պետրոսյանի, Վերին Լարսը փակելուց հետո մի փոքր քանակությամբ ծիրան էլ արտահանվել է Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավով: Ենթադրվում է, որ դրանք այն բեռներն են եղել, որոնք արդեն իսկ արտահանողների կողմից ձեռք բերված են եղել: Բայց գործնականում կարելի է ասել, որ հուլիսի 8-ից հետո ծիրանի արտահանումը դադարեցվել է: Այս տարի ծիրանի բերքը կազմել է մոտ 65 հազար տոննա` անցած տարվա 90 հազարի դիմաց: Վերամշակող գործարանները ծիրանը մթերել են միջինը 50 դրամով: Այս տարի մթերվել է մոտ 3 հազար տոննա, ինչը նախորդ տարվանից երկու հազարով պակաս է:

Թերեւս գործարանների մթերման գնով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ մայրաքաղաքում ծիրանի մանրածախ գինը 100 դրամից այդպես էլ չիջավ:  Ընդհանուր պտղի բերքը (ծիրան, դեղձ, կեռաս, տանձ, խնձոր եւ այլն) այս տարի կկազմի մոտ 280 հազար տոննա: Այն հանգամանքը, որ այս ցուցանիշը անցած տարվանից մոտ 35 հազար տոննայով ցածր է, ըստ Պետրոսյանի, պայմանավորված է նրանով, որ անցած տարի պտղի բերքը աննախադեպ բարձր էր: «Ես երբեւէ չեմ հիշում պտղի նման առատ բերք, ինչպիսին անցած տարի էր»,- ասում է Պետրոսյանը: Ի դեպ, դեղձի բերքն այս տարի եւս առատ է: Չնայած արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է դեղձի արտահանումը, սակայն դա չի ազդում մայրաքաղաքում այդ պտղի գների վրա, ինչը, ըստ Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ այդ պտղի բերքն առատ է:

Ի դեպ, դեղձը հիմնականում գնում եւ իրենց երկիրն են արտահանում վրացի գործարարները: Այս տարի արձանագրված երաշտի պատճառով հացահատիկային մշակաբույսերի բերքը սպասվածից մոտ 100 հազար տոննայով պակաս կլինի: Ամեն դեպքում, նախնական գնահատականներով, երաշտի արդյունքում շուրջ 85 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի բերքը ոչնչացել է: Պետրոսյանի խոսքերով, հիմնականում տուժել են գարնանացան գարու ցանքատարածքները, իհարկե, տուժել են նաեւ գարնանացան ցորենի դաշտերը: Երաշտից էապես տուժել են նաեւ անասնակերի պաշարները, ինչի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել ձմեռացման անասնակերի մթերման հարցում: Գյուղատնտեսական մնացած մշակաբույսերի ոլորտներում, ըստ Պետրոսյանի, ամեն ինչ նորմալ է, եւ խնդիրներ չկան:

Մասնավորապես, բանջարեղենի եւ բոստանային կուլտուրաների բերքն առավել քան առատ է: Ըստ պաշտոնական կանխատեսումների, բանջարեղենի բերքն անցած տարվա համեմատ մոտ 140 հազար տոննայով ավելի կլինի եւ կկազմի շուրջ 800 հազար տոննա: Սակայն, ինչպես նկատել եք, Երեւանի շուկաներում պոմիդորի նվազագույն մանրածախ գինը շարունակում է 50-ից 100 դրամի միջակայքում տատանվել, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 20 դրամով բարձր է: Այս փաստը Պետրոսյանը մեկնաբանում է այն բանով, որ պոմիդոր վերամշակող գործարաններն անցած տարվա համեմատ բարձրացրել են  մթերման գինը` միջինը 4 դրամով, ինչպես նաեւ ավելացել են ծավալները: Այսպիսով, այս տարի արդեն իսկ մթերվել է շուրջ 26 հազար տոննա պոմիդոր` 25-ից 29 դրամով, անցած տարվա 15 հազար տոննայի փոխարեն:

Մթերման նման գնի պայմաններում, ըստ մեր զրուցակցի, Երեւանում գործող գները լրիվ բնական են: Գյուղացին ինքը իր ապրանքը չի բերում շուկա, որովհետեւ ֆիզիկապես չի կարող հասցնել այդ անել: Ավելին, 40 դրամից ցածր մեծածախ գինը եւս գյուղացու համար ձեռնտու չէ: Իսկ եթե հաշվի առնենք, որ Երեւանի շուկաներում բանջարեղենը վաճառվում է գյուղում գնված գնից 20-30 դրամ հավելավճարով, կստացվեն այն գները, որոնք առկա են մեր շուկաներում:  Բոստանային կուլտուրաների (ձմերուկ եւ սեխ) բերքը` անցած տարվա համեմատ, մոտ 30 հազար տոննայով բարձր կլինի եւ կկազմի մոտ 150 հազար տոննա: Խաղողի զանգվածային բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի երկրորդ կեսին: Ենթադրվում է, որ այս տարի խաղողի բերքը կլինի գրեթե նույնքան, որքան անցած տարի` 170 հազար տոննայի սահմաններում:

Վահագն Հովակիմյան

Տպել
1138 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց