Արայիկ Հարությունյանը շրջայցը է կատարել Գեղարքունիքի մարզի դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի այն դպրոցներ, որոնց կից այս տարի բացվել են նոր նախակրթարաններ:

Ինչպես  հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարի առաջին կանգառը Նորաշեն համայնքի հիմնական դպրոցն էր, այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով սեպտեմբերից դպրոցին կից նոր նախակրթարան կգործի: Ընդամենը 39 աշակերտ ունեցող այս դպրոցում առաջին դասարանցիների թիվը չի անցնում 7-ից, առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար: Շնորհավորելով նոր ուսումնական տարին` նախարարը շեշտել է, որ նախակրթարանների հիմնումը Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է. «Գիտելիքն ու կրթությունը Կառավարության համար շատ կարևոր են, այս հարցում բոլորս միասնական պետք է լինենք` դպրոցը, ուսուցիչը, տնօրենը և ծնողը: Հավատացեք` կրթության ոլորտում բոլորիդ ներդրումը կարևոր է:

Ամենաակտիվ մասնակցությունն ունեցեք այն մեծ փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը: Զոլաքարի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում ևս ՀԲ ծրագրով բացվել են նախակրթարաններ: Նախարարը ծանոթացել է Զոլաքարի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Մինչ շինարարության ավարտը, Զոլաքարի թիվ 2 դպրոցի աշակերտների դասերը ժամանակավորապես կազմակերպվելու են համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

50 երեխաների համար նախատեսված նախակրթարանները, սակայն, Զոլաքարի 2 դպրոցներում էլ կգործեն սեպտեմբերից: Նշենք, որ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցն ունի 253 աշակերտ, որոնցից 29-ը առաջին դասարանցիներ են, իսկ Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 դպրոցն ունի 460 աշակերտ, որոնցից 47 են առաջին դասարանցի: Արայիկ Հարությունյանի հաջորդ կանգառը Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցն էր: Այն ունի 1400 աշակերտ, որոնցից 110-ը առաջին դասարանցիներ են: Այստեղ ևս Համաշխարհային բանկի ծրագրով նոր նախակրթարան է բացվել, այս սեպտեմբերից այն կընդունի 25 փոքրիկների: Նոր նախակրթարանները ապահովված են նոր գույքով և նախատեսված են նախադպրոցական ավագ տարիքի միջինը 25 երեխայի համար: Գավառի Մ. Բունիթայանի անվան թիվ 8 միջն. դպրոցում ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Այստեղ տեղի է ունեցել նաև Մ. Բունիաթյանի կիսանդրու բացումը:

Ինչ վերաբերում է Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցին, ապա այն ունի 265 աշակերտ, այդ թվում` 29 առաջին դասարանցի: Եվս 29 սան կհաճախի նորաբաց նախակրթարան: ԿԳՄՍ նախարարի այցն ավարտվել է Սևան քաղաքում` Սևանի թիվ 5 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցներ այցելությամբ, որտեղ պետական ծրագրով այս պահին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Սևանի Ցամաքաբերդ թաղամասի թիվ 5 միջնակարգ դպրոցն ունի 78 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցի, իսկ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում այս տարի կսովորի 230 աշակերտ:

Տպել
1908 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց