Գյումրու «Դվին» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, որոնցից ինը՝ երեխաներ

Երեկ երեկոյան 21։35-ից հետո Գյումրու «Դվին» հարսանյաց սրահից թունավորման ախտանիշներով՝ սրտխառոնցով, փսխումներով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել ընդհանուր առմամբ 46 հիվանդ, որոնցից 9՝ երեխաներ։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը։

Նա ասաց, որ նախ մեկ-երկու քաղաքացի է դիմել հիվանդանոց, հետո արդեն շատացել են դիմողները, բոլորը եղել են հարսանքավորներ։

Թե որ սննդամթերիքից են թունավորվել հրավիրյալները՝ դեռ պարզ չէ։ Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ հյուրերը տարբեր բաներ են կերել, հիմնականում բողոքել են խոզապուխտից, հնարավոր է՝ թունավորվել են նաեւ աղցաններից։ Ինչպես մեր զրույցում նշեց Տոնոյանը՝ սանիտարական ծառայությունը վերցրել է սննդի նմուշներ, ուսումնասիրությունից հետո կպարզվի՝  սննդամթերի որ տեսակից է եղել թունավորումը։

Հիվանդանոցում գիշերը բոլոր հիվանդները ստացել են առաջին բուժօգնություն, ստամոքսի լվացում, աղիների մաքրող հոգնա, եւ այլն։ Թունավորվածների մեծ մասի առողջական վիճակը լավացել է, նրանք վերադարձել են տուն։ Կարինե Տոնոյանը փոխանցեց, որ այս պահին հիվանդանոցում է երեք հիվանդ, մեկը՝ երեխա, երկուսը՝  մեծահասակ։ Նրանց վիճակը բարելավվում է, բայց կա բուժումը շարունակելու անհրաժեշտություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու Դվին հարսանյաց սրահում երեկ երեկոյան հարսանիքի ընթացքում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Հարսանիքը դադարեցվել է, հարսանքավորները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Մինչ այս պահն էլ նոր մարդիկ են դիմում բուժօգնության: ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, պատահական անցնելիս է եղել տարածքով, նկատել է, որ սրահի մոտ անսովոր կուտակումներ ու աշխուժություն է: Մեքենայից իջել, մոտեցել է: Տեղում պարզվել է, որ վատ ինքնազգացողությամբ մարդիկ կան: «Սկսեցին զանգել շտապօգնություն: Անընդհատ զանգում էին, որովհետեւ անընդհատ մարդիկ էին վատանում: Հետո եկան ոստիկաններն ու հարսանիքը դադարեցրեցին: Հենց ոստիկաններն էլ սկսեցին տուժածներին հիվանդանոց տեղափոխել: Շտապօգնությունը չէր հասցնում: Ներկա պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 29 թունավորված կա, 6-ը երեխաներ են»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Թունավորվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:

Թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 279 հոդվածի հատկանիշներով: «Կատարվում է նախաքննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տարբեր սննդատեսակներից նմուշառումներ են առգրավվել, նշանակվել են նաեւ սննդային եւ այլ փորձաքննություններ: Նախնական վարկածը սննդային թունավորումն է, բայց թե ո՞ր սննդից, այդ հարցերի պատասխանը կտա փորձաքննական եզրակացությունը: Մեր նախնական տվյալներով ամբողջ սնունդը մատուցվել է ռեստորանի կողմից»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Տպել
3068 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր