Ոստիկանության ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հերթական հանդիպումներն անցկացրել են ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային բաժինների աշխատակիցները:

«Նաև նման հանդիպումների շնորհիվ է ամրապնդվում հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը հանցագործությունների կանխման, արագ և օպերատիվ բացահայտման, տարածքի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու լավագույն երաշխիքն է:

Ոստիկանները շատ բան ունեին ասելու բնակիչներին՝ ինչպես զերծ մնալ հանցավոր ոտնձգությունից, ինչպես պահպանել տունն ու ունեցվածքը, ինչ անել հանցագործություն լինելու դեպքում: Խուրհուրդ է տվեցին տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին։

Բնակիչներին հուզող հարցերն էլ բազմազան էին, նաև այնպիսիք, որոնք ուղղակիորեն չէին առնչվում ոստիկանական գործառույթներին, բայց նման դեպքերում էլ ոստիկանները խոստացան ամեն կերպ օգտակար լինել: 

Գյուղական համայնքներում ոստիկանները հորդորեցին գոմերի դռները կողպել հուսալի փականներով, պատուհաններին տեղադրել ճաղավանդակներ, իսկ համայնքի ղեկավարներին խորհուրդ տրվեց գյուղի ելումուտի ճանապարհներին տեղադրել տեսահսկող սարքեր:

Այս հանդիպումներն օգտակար են նաև ոստիկանների համար: Զրույցների միջոցով իրավապահները ուսումնասիրում և վերլուծում են սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը, իրավախախտումների առանձնահատկությունները, դրանք ծնող պատճառներն ու պայմանները, դրանց հիման վրա կազմում են աշխատանքային պլաններ: 
Բակային հանդիպումները շարունակվում են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Տպել
468 դիտում

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման նախագիծ