Անցյալին տրվելիք քաղաքական գնահատականը պետք է խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից ընդունված լինի կոնսենսուսով

ՀՀ արդարադատության նախարարությունը նախօրեին հանրային քննարկման է ներկայացրել «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Դատաիրավական բարեփոխումների՝ Կառավարության տեսլականի իրագործման նպատակով Արդարադատության նախարարությունը մշակել է որակապես նոր ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրերի նախագիծ:

Քննարկման ներկայացվող ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների 3 ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչեւ 2023 թվականը) եւ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2023 թվական):

Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումը, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը:

Այս փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներից մեկն Անցումային արդարադատության (ԱԱ) գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է, ինչի մասին երկրի վարչապետը բազմիցս հայտարարել է։

ՀՀ-ում ԱԱ գործիքակազմը իրագործվելու է հետեւյալ շրջանակում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետեւյալ ոլորտներում՝

ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,

բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,

դ) սեփականազրկումների այլ դրսեւորումներ,

ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։

Ապա՝ դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները եւ կբացառի անցյալի սխալների կրկնությունը,ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում եւ գնահատական անցյալին:

1991-2018-ին Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձեւավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին եւ որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը:

Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները եւ այլ հարցեր:

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է լինելու, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։

Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին եւ Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձեւերի, չափերի եւ դրա անհրաժեշտության, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության եւ ուղղությունների վերաբերյալ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը կարծում է, որ թեպետ ահռելի աշխատանք կա անելու, բայց սահմանված ժամանակահատվածը բավարար կլինի իրենց առջեւ դրված առաքելությունը կյանքի կոչելու համար․

«Մեծ ծավալի աշխատանք է լինելու, դրա համար կարծում եմ, որ փաստահավաք հանձնաժողովն ամբողջությամբ չպետք է տեխնիկական աշխատանքն անի, այլ կանչի, լսի մարդկանց։ Կարող է լինել նաեւ սպասարկող անձակազմ՝ տեխնիկական աշպատանքն անելու համար։ Բավականին ծավալաուն աշխատանք է սպասվում, բայց, օրինակ, ընտրությունների հետ կապված փաստահավաք աշխատանքն ավելի հեշտ կլինի, քանի որ արխիվներ ունենք եւ դրանց ուսումնասիրությունը կանենք, արդեն առանձին գործող անձինք կկանչվեն, հանձնաժողովի անդամները կլսեն նրանց։ Եթե հանձնաժողովի անդամները ինտենսիվ աշխատեն, ապա կկարողանան իրենց առջեւ դրված առաքելությունը երկու տարվա ընթացքում կյանքի կոչել»,- մեր զրույցում ասաց Ջուլհակյանը՝ նշելով, որ ռազմավարության հանձնաժողովին տրում է երկու տարի ժամկետ՝ մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ։

Մեր զուցակցի խոսքով՝ Փաստահավաք հանձնաժողովը չի ունենալու դատարանի կամ իրավապահ կառույցի գործառույթ, այն ստուգելու, հավաքագրելու ու համադրելու է փաստերը, եւ որոնք կունենան առերեւույթ հանցագործության տարրեր, դրանք ուղղակի փոխանցվելու են իրավապահ մարմիններին։

Դատաիրավական բարեփոխումների այս ռազմավարության մեջ նշված է, որ ստացված տեղեկությունների ամփոփմանն ու հրապարակմանը պետք է հաջորդի անցյալին տրվելիք գնահատականը։ Մեր դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո տարբեր փորձագետների ու նաեւ հանրության մի ստվար հատվածի կողմից քննադատություն կա, որ նախկիններին պետք էր քաղաքական գնահատական տալ դեռ ամիսներ առաջ, Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց․

«Իրականում մեր խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ գնահատականը բազմիցս տվել են, եթե կհիշեք՝ այս տարի Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ մեր խմբակցությունն էլ հայտարարություն տարածեց, որտեղ կրկին կար այդ գնահատականը։ Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահյատականը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ լավ կլինի՝ նախկիններին տրվելիք քաղաքական գնահատականը կոնսենսուսով ընդունված լինի խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից։

Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այս ամիսների քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանիձն հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։

Տպել
1728 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ