Կառավարությունը որոշեց Շիրակի մարզում լոգիստիկ եւ արտադրական ազատ տնտեսական գոտի ստեղծել

Այսօր Կառավարության նիստում որոշվեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ եւ արտադրական ազատ տնտեսական գոտի։

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ պահեստները եւ արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:

էկոնոմիակայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր եւ խթանել կայուն զարգացումը։

«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ ծառայությունների կարեւոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական իրավիճակի զարգացմանը։ Ազատ տնտեսական գոտին, որը տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարեւանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի եւ մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները։

Նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ։

Տպել
602 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր