Վերից վար կազմակերպված է եղել Մարտի 1-ը, ինչ շերտ բարձրացնում ես՝ այնտեղ տեսնում ես իշխանության ձեռագիրը․ Սեդա Սաֆարյան

Մարտի 1-ի ողջ իրավիճակը չի եղել ոչ զանգվածային անկարգությունները կանխելու համար բավարար հիմք, ոչ էլ այնտեղ պայթյունավտանգ իրավիճակ է եղել, ինչպես փորձում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ նախօրեին հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին։

Ալումյանն ասուլիսի ժամանակ պնդումներ էր անում, թե միֆ է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Նա նույնիսկ հղում արեց Սահմանադրության 8․2 հոդվածին, ըստ որի՝ «Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը»։

Ալումյանը մեկնաբանեց, թե հոդվածում նշված անվտանգությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորություն է, իսկ ներքին անվտանգությունը այլ մարտահրավերների հետ ներառում է նաեւ զանգավածային անկարգություններ, տեռորիստական ակտեր եւ այլն։

Սեդա Սաֆարյանը Հայկ Ալումյանի պնդումն ուղղակի անընդունելի է համարում։ Նրա խոսքով՝ պաշտպանը մեջբերել է միայն այն հատվածը, որն իրենց է ձեռնտու, սակայն մեր օրենսդրության մեջ հստակ նշված է՝ ԶՈՒ-երը չի կարելի օգտագործել ներպետական հարցերում։

«Բացի այդ, իշխանությունը դեռ փետրվարի 23-ից է շատ լուրջ պատրաստվել, թե ինչպես է կազմակերպելու Մարտի 1-ը, եւ ոնց է սեփական ժողովրդին քոթակելու, որ նրանք հանրահավաքն ընդհանրապես մոռանան»,- ասաց Սաֆարյանը եւ ավելի առարկայական բացատրելու համար ասաց, որ դեռ 2008 թվականի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին տարբեր ստորաբաժանումներից զորքի տեղաշարժ է եղել, զրահատեխնիկա է տեղափոխվել դեպի մայրաքաղաք․

«Տպավորություն է, որ մարտի դաշտը Լեռնային Ղարաբաղի սահմաններից տեղափոխվել է Երեւանի կենտրոն, եւ որեւէ մեկը չի կարող հիմնավորել ու հաստատել, որ հանրահավաքի մասնակիցները Մյասնիկյանի արձանի մոտ իրենց այնքան վատ են պահել, որ այս կարգի իրավիճակ է կիրառվել։ Որովհետեւ նույն գործով հարցաքննված անձինք ասում են, որ հանրահավաքի մասնակից անձանց կողմից որեւէ հակաօրինական բան չի եղել։ Այն, ինչ կազմակերպվել է Լեո, Պռոշյան փողոցների վրա, դրանք իշխանությունների կազմակերպած սադրիչ գործողություններն են եղել, որոնց ի պատասխան՝ իրենք փորձել են իբրեւ թե համաչափ գործողություններ ձեռնարկել»։

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես է մեքենա վառվում, ինչպես են խմած տղամարդիկ կանգնած մեքենաների մոտ, եւ երբ մոտակա դալանում կանգնած ոստիկաններին ասել են՝ գնացեք, տեսեք՝ ովքեր են, նրանք որեւէ գործողություն չեն ձեռնարկել․

«Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ։ Բայց քրեական գործով ավելի վատ բաներ կան։ Այսինքն այն, ինչ փորձում են ներկայացնել որպես զանգվածային անկարգություն, դա ուղղակի հորինված տերմին է։ Հանրահավաքի իրավունքը, ազատությունը չի կարելի բնորոշել որպես զանգվածային անկարգության դետալ, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներում արձանագրել է, այդ թվում՝ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացրած որոշման մեջ հանրահավաքի ազատության իրավունքի խախտումն արձանագրվել է որպես փաստ եւ դա վերաբերել է Մարտի 1-ի առավոտվա գործողություններին, դրանք բնորոշվել են որպես ոչ համաչափ գործողություններ։ Բոլորս գիտենք, թե Մարտի 1-ի առավոտյան ով սարքեց, այսպես ասած, «օպերացիան», ինչպես եղավ, որ հետագայում էլ այդ «օպերացիան» արդարացնելու համար կազմվեցին կեղծ զեկուցագրեր եւ ինչպես ՀՔԾ-ն հայտնաբերեց դրանք։ Ընդ որում, երբ մարդուն ասում ես՝ դու զեկուցագիր ես գրել, հերքում են, մինչեւ իրենց զեկուցագրերը դիմացը չեն դնում, իրենք չեն հիշում դրանք։ Դա նշանակում է, որ այդ զեկուցագրերը կամ կեղծվել են, կամ հետին թվով են կազմվել, կամ դրանց մեջ եղած նյութը իրականությանը չի համապատասխանում։ Այդ զեկուցագրերը վերաբերում են հենց Մարտի 1-ի առավոտվա՝ իբր թե հանրահավաքի մասնակիցների զինված լինելու կասկածանքներին»։

Ընդ որում, ինչպես ասաց Սեդա Սաֆարյանը, բազմաթիվ մարդիկ անկեղծացել են եւ ասել, որ 2008 թվականի հուլիսից հետո են սկսել հետին թվով զեկուցագրեր կազմելու գործընթացը․

«Դա նշանակում է, որ պաշտպանության թեւը բացարձակապես չի ուզում տեսնել այս խեղաթյուրված պատկերը, ինչը ցույց է տալիս, որ Մարտի 1-ին զորքի մասնակցությունն ինքնանպատակ չի եղել, որ զորքը եկել է լրիվ այլ նկատառումներով, որ զորքն ուղղակի իրավունք չուներ գալու եւ դրա իրավական հիմքն էլ չուներ․ փետրվարի 26-ին, 27-ին Ազատության հրապարակում կամ Լեոյի փողոցի վրա ի՞նչ էր կատարվել, որ զորքն արդեն պատրաստի գալիս էր այդ տարածք»,- հարց հնչեցրեց Սաֆարյանը։

Անդրադառնալով Ալումյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ ԶՈՒ-երից բացի որեւէ այլ զինծառայող չի մասնակցել, Սաֆարյանն ասաց․

«Մարդուն հարցաքննում ես, ասում է՝ ես ծառայում եմ ԼՂ այսինչ զորամասում, հիմա Քոչարյանի պաշտպանական թեւը համոզում է, որ նա ԼՂ զորամասում չի՞ ծառայում, ԼՂ ՊՆ փոխնախարարին համոզում են, որ նա ԼՂ ՊՆ փոխնախարարը չէ՞։ Ես չգիտեմ՝ այդ ինչ տրամաբանությամբ են որոշել մեկ միասնական կառույցի շրջանակում դիտարկել այս ամենը։ Ինչքան կարելի է այս մարդկանց բացատրել, որ գործի փաստերը չաղավաղեն, որ եթե Քոչարյանը ԼՂ զինված ուժերը բերում-տեղավորում է ՀՀ զինված ուժերի մեջ, դա չի նշանակում, որ նրանք մեր զինված ուժերի անբաժան մասն են կազմում։ Նման բան չկա, ինչքան էլ սիրենք Լեռնային Ղարաբաղը, նրանց մեր եղբայրը համարենք, մենք Արցախը Հայաստանի մաս կազմելու իրողություն չունենք»։

Հայկ Ալումյանն ասուլիսի ժամանակ Մարտի 1-ի իրադարձությունները համեմատեց 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք տեղի ունեցած դեպքերի հետ՝ նշելով, որ բանակը առաջին անգամ Երեւան է մտել հենց այդ ժամանակ։ Սեդա Սաֆարյանն այս հայտարարությունը եւս անընդունելի որակեց՝ պարզաբանելով, որ 1996-ին ինքանբուխ իրավիճակ է եղել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքի հիշատակմանը, թե Տեր-Պետրոսյանն էլ այդ ժամանակ է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրել, Սաֆարյանն ասաց, որ Քոչարյանին որեւէ մեկը արտակարգ դրություն մտցնելու մեղադրանք չի ներկայացրել․

«Մեղադրանք է ներակայացվել այն տեսանկյունից, թե ինչու է ինքը երկրում ստեղծել խառնաշփոթ եւ ինչու է կատարել արարքներ, որոնք արհեստական հիմք են հանդիսացել այն էլ ոչ թե արտակարգ դրություն, այլ ռազմական դրություն սահմանելու համար։ Սրանք տարբեր բաներ են։ Բացի այդ՝ 96-ին մենք չենք ունեցել նմանատիպ խայտառակ հետեւանքներ, այդ քանակի վիրավորներ, սպանություն, չենք ունեցել դրսից ուժեր բերելու եւ Երեւանում օգտագործելու դրվագ։ Մարտի 1-ը մեծ է իր կազմակերպվածության առումով, իր մոտիվացիայով։ Չի կարելի նույնացնել, եւ եթե գտնում են, որ Տեր-Պետրոսյանն էլ էր ինչ-որ արարք արել, որը քրեորեն հետապնդելի է, թող նմանատիպ հայտատարությամբ հանդես գային։ Ի՞նչ էր անում Քոչարյանը 2000-2008 թվականներին, եթե գտնում էր, որ նմանատիպ արարքի հեղինակ է Տեր-Պետորսյանը։ Եթե գտնեին, որ հանցավոր արարք է, պետք է դրա ուղղությամբ աշխատեին։ Չի կարելի նման համեմատություն անել»,- ասաց Սաֆարյանը։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է Ալումյանն ասում, որ ցուցարարների եւ զինծառայողների միջեւ կոնտակտ չի եղել, ինչն, ըստ իրենց, ապացուցում է այն հանգամանքը, որ վիրավորվել են միայն ոստիկաններ, այն էլ՝ բեկորային վնասվածքներ են ստացել, Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ 2008-ին արցունքաբեր գազային նռնակ օգտագրծվել է միայն ոստիկանության զորքերի կողմից, եւ ոչ ցուցարարների․

«Ես պիտի ասեմ, որ բացառապես Լեո եւ Պարոնյան փողոցներում եղել են այնպիսի ուժեր, որոնք իշխանությունն է բերել, որեւէ անգամ չի վկայակոչվել, որ ժողովրդի կողմից նռնակ է նետվել, այդ ամենն օգտագործել են զինված խմբավորումների, ոստիակնության, ԶՈՒ-երի զինված աշխատողների կողմից։ Նրանք են մինչեւ ատամները զինված եղել, որեւէ քաղաքացի զինված չի եղել»,- պնդեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ իր իշխանության տարիներին զորքի, կամ ոստիկանության վրա կրակել է ժողովուրդը, ապա ինքը պարտավոր էր բացահայտել այդ հանցագործության դեպքը, ոչ թե հետագայում էլ իր հաջորդը՝ Սերժ Սարգսյանը, խոչընդոտեր, որ Փաստահավաք խումբն անդրադառնա այն անձաց, որոնք իբր խանութներ են թալանել․

«Անգամ այդ հարցի կապակցությամբ խոչընդոտելու նպատակն այն է եղել, որ մինչեւ վերջ չեն ցանկացել, որ հանրությունն իմանա, թե ինչ ուժեր են օգտագործվել։ Ես քրեական գործով կարդացի, որ ցուցմունքներ կան այն մասին, որ Արտաշատից տղաներ են եկել եւ խմած վիճակում որոշակի սադրիչ գործողությւններ են արել, վատ պահված ենք ցույց տվել։ Այդ ուղղությամբ քննությունը շարունակվում է, որ սադրիչներին բերել են որոշակի խավեր՝ օլիգարխների ուղեկցությամբ։ Ամեն ինչ այնքան պատրաստված է եղել, որ այդ խավի օգտագործման պակաս չեն ունեցել։ Վերից վար կազմակերպված է եղել Մարտի 1-ը, ինչ շերտ բարձրացնում ես՝ այնտեղ տեսնում ես իշխանության ձեռագիրը, եւ որեւէ մեկը թող չփորձի ժողովրդին այդ ամբոխի հետ խառնել ու դարձնել հանցագործների թիրախ»։

Մեր զրուցակիցն ասաց, որ 2008 թվականին անձամբ մասնակից է եղել բազամթիվ քրեական գործերի, ու որեւէ քննիչ չի ապացուցել, որ ժողովրդի կողմից որեւէ անձ ձեռնարկել է հակաօրինական այնպիսի արարք, որը հանգեցրել է նմանատիպ ուժի գործադրման եւ հանգեցրել այն իրավիճակին, որը ստեղծվել էր մարտիմեկյան դեպքերի ժամանակ։

Տպել
7150 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց