Միասին կարող ենք հասնել ավելիին. Արայիկ Հարությունյան

Երևանում այսօր մեկնարկել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբերի անդամ պետությունների և կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համագործակցությամբ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից, միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանը հպարտորեն մաս է կազմում և աջակցում այնպիսի մասշտաբային և հեռանկարային նախաձեռնության, ինչպիսին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ն է:

«Կարևորելով ինչպես կրթության ոլորտի ներառականության, հավասար մատչելիության, որակի բարելավման և շարունակական կրթության հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը, այնպես էլ Կայուն զարգացման մյուս 16 նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացումն ու ընդլայնումը, մենք հավատում ենք, որ, այո, միասին կարող ենք հասնել ավելիին: Հայաստանում կրթությունն ավանդաբար մեծ արժեք ունի. դարեր շարունակ կրթությունն է եղել ազգային ինքնության պահպանման հիմնական գործոններից մեկը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Նախարարի խոսքով, Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին զուգահեռ նախարարության օրակարգային խնդիր է մոնիթորինգի համակարգի զարգացումը՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և միջազգային զարգացումներին համաքայլ ընթանալու համար: Այս տեսանկյունից «Կրթության մոնիթորինգի միջազգային ալյանսի» և «Կայում զարգացման 4-րդ նպատակի տեխնիկական համագործակցության խմբի» հերթական 6-րդ հանդիպումների անցկացումը Երևանում կնպաստի համակարգի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը:

Նշենք, որ աշխատանքային խմբերը  ձևավորվել են 2016 թվականին` ուղղորդելու երկրներին Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման (որակյալ կրթություն) թիրախների առաջընթացի մշտադիտարկման գործընթացում, ինչպես նաև ապահովելու բաց հարթակ՝ «Կրթություն 2030 օրակարգ»-ի մոնիթորինգի համար անհրաժեշտ կրթական ցուցանիշների քննարկման և մշակման համար:

TCG-ի 6-րդ հանդիպմանը նախատեսվում է անդրադառնալ հետևյալ հարցերին՝

  • կրթության լրացուցիչ ցուցանիշների  ներառման  վերաբերյալ  քննարկումներ,
  • միջազգայնորեն համադրելի ցուցանիշների մշակման, հաշվետվողականության և բենչմարքինքի վերաբերյալ քննարկումներ,
  • խոչընդոտների վերհանում, որոնց տարբեր երկրներ բախվում են ԿԶՆ-4 ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և հաշվետվողականության գործընթացներում,
  • ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության վերանայում և հաստատում,
  • 2020 թվականին հրապարակվելիք ցուցանիշների վերանայում և վերջնական ցանկի հաստատում,
  • տվյալների հավաքագրման, ստուգման և փոխանակման հետ կապված խնդիրների հստակեցում:

Հանդիպումները կշարունակվեն մինչև օգոստոսի 30-ը:

Տպել
1383 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ