Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական կարեւորագույն խնդիրներ լուծելու համար. Քոչարյանի պաշտպան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ իր խոսքով՝ Մարտի 1-ի շուրջ այս տաս տարվա ընթացքում ձեւավորված միֆերից մեկը լուսաբանելու համար․

«Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձեւավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով»,- ասուլիսի ժամանակ ասաց Ալումյանը։

«Սա միֆ է, եւ այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական կարեւորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ, եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- նշեց պաշտպանը՝ օրինակ բերելով Չինաստանի փորձը, որտեղ 2009 թվականին ներպետական հարցերում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով Չինաստանը ներգրավել է զինված ուժեր, որի ընթացքում եղել է 156 զոհ։

Ալումյանը բերեց նաեւ Նեպալի, Հարավաֆրիկյան Հանարապետության, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների օրինակներ։ Նա ասաց, որ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ է տալիս կիրառել զինված ուժեր՝ ապստամբությունների, հանցավոր գործողությունենրի ժամանակ, որոնք ունեն իշխանությունները, օրինական մարմինները տապալելու նպատակ, խախտում են մարդու իրավունքները։

Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ ՀՀ օրենսդրությունը ուղղակիրորեն թույլ է տալիս եւ միշտ թույլ է տվել զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով։ 

Հայկ Ալումյանը նաեւ հղում արեց ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը։

«Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Այն ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորություն է։ Ներքին անվտանգությունը ներառում է նաեւ այլ մարտահրավերների հետ զանգավածային անկարգություններ, տեռորիստական ակտեր եւ այլն, Անվտանգությունը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների հետեւանքով»,- մեկնաբանեց պաշտպանը։

Նշենք, որ Ալումյանի մեջբերած ՀՀ Սահմանադրության 8․2 հոդվածն ունի շարունակություն, որտեղ բացի վերը նշվածից ասված է, որ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Տպել
1987 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»