Վերջին 3 ամիսներին «Սպայկա»-ն մոտ 500 հազար դոլարի վնաս է կրել. ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն

«Սպայկա» ընկերությունը վերջին 3 ամիսներին հարյուր հազարավոր դոլարների կորուստ է կրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օրերս ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հայկական դեղձով բեռնված բեռնատարները երկու օր է՝ կանգնած են Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով եւ առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:

Թեմայի վերաբերյալ այսօր Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օգոստոսի 26-ի գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, եւ բեռնատարները դուրս են եկել մաքսակետից:

Կարեն Բաղդասարյանը անդրադառնալով խնդրին մեր զրույցում ասաց, որ այն կապված է ռուսական կողմի հետ. «Իրենք մաքսային զննման ռեժիմի տակ չեն կարողանում ապահովել ջերմաստիճանի պահպանման անհրաժեշտ պայմաններ: Այսինքն իրենք տարածքում ունեն պահեստ, որը բաց է եւ ունեն սառնարան, որն այդ բաց պահեստի վերջում է գտնվում: Իրենք դատարկում են մեքենաները բաց պահեստում՝ այսպես ասած չսառեցվող պահեստում, որոշ ժամանակով ապրանքը մնում է մինչեւ մաքսային աշխատողները գալիս նայում են, ինչը ժամեր է տեւում: Այսինքն ապրանքի հետ ջերմային տատանում է տեղի ունենում: Սա շատ լուրջ խնդիր է ոչ միայն մեր համար, այլեւ Հայաստանից գնացող բոլոր թարմ գյուղմթերքների համար, որը մաքսային զննում է անցնում: Գիտեմ, որ մեր կառավարությունը կապի մեջ է ռուսական կողմի հետ, բայց դա 1 օրում լուծվող խնդիր չի, նույնիսկ, եթե դրա վերաբերյալ որոշում կայացվի: Ինչքանով, որ տեղյակ եմ ռուսական մաքսային մարմիններին սպասարկող պահեստը մասնավոր պահեստ է, որը որ նույնիսկ պետական վերահսկողության տակ չէ եւ իրենք ստիպում են, որ այդ պահեստում ամեն ինչ կատարվի: Մենք Վլադիկավկազում պահեստ ենք վարձակալել, բայց քանի որ դա մաքսային ռեժիմի պահեստ չի, իրենք հրաժարվում են այնտեղ այդ գործողություններն անել եւ մենք ստիպված իրենց ընթացակարգով ենք շարժվում ու մեծ կորուստներ ենք ունենում: Մի բան էլ ասեմ. ջերմաստիճանի տատանումները մեզ մոտ ֆիքսվում է եւ մենք դա տրամադրում ենք հաճախորդներին: Նրանք էլ տեսնում են, որ տատանում է տեղի ունեցել եւ շատ հաճախ հրաժարվում են բեռից»:

Հարցին՝ ֆինանսական առումով որքա՞ն կորուստ եք կրել, Բաղդասարյանը պատասխանեց. «Հարյուր հազարավոր դոլարների: Մի քանի ամիս է՝ մաքսային գործողությունը խստացված ռեժիմով է կատարվում: Այն ժամանակ ասենք պատահականության սկզբունքով 20 կամ 10 մեքենայից մեկն էին ստուգում, հիմա բոլորն են ստուգում, ռենտգեն են անցկացնում: Ռենտգենը ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է, բայց նրանք դարձյալ ստուգում են: Հիմնական խնդիրը կապված է ռուսական կողմի մաքսային մարմինների հետ: Իհարկե, իրենց իրավունքն է զննելը, բայց պետք է նաեւ պահպանվեն համապատասխան պայմանները: Մոտ 3 ամիս առաջ է սա սկսվել»:

Բաղդասարյանի խոսքով՝ ծիրանի սեզոնից սկսվեց ավելի խիստ ռեժիմով զննության անցկացումը. «Մենք դիմել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, իրենք զբաղվում են այս հարցով, բայց այն խնդիրը, որ իրենք չունեն պահեստ, նշանակում է, որ այս խնդիրն այդպես չի լուծվելու»:

Հարցին՝ կորուստի չափը կես միլիոն դոլարի հասնո՞ւմ է, Բաղդասարյանը պատասխանեց. «Այո, հասնում է: Հիմա մեզ մոտ հարց է դրված, որ միգուցե ճիշտ կլինի դադարեցնենք դեղձի մթերումը՝ մինչեւ հասկանանք ինչն է նման վերաբերմունքի պատճառը»:

Տպել
4928 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել