Ընտրություններ Աբխազիայում. գործող նախագահն ու ընդդիմության թեկնածուն անցել են երկրորդ փուլ

26/08/2019 schedule11:50

Աբխազիայում տեղի ունեցած ընտրույունների արդյունքում նախագահի թեկնածուներ՝ երկրի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով, Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, երկրորդ փուլը  պետք է անցկացվի 2 շաբաթվա ընթացքում: Սա օրենսդրության պահանջ է:

«Առաջին փուլի արդյունքներով ոչ մի թիվ դեռեւս չենք հրապարակել: Մենք որոշել ենք 2 թեկնածուներին, երկրորդ փուլը, իսկ մանրամասների մասին կհայտնեմ ճեպազրույցի ժամանակ: Երկրորդ փուլ են անցել Խաջիմբան եւ Կվիցինիան»,- ասել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, այս ընտրությունները «ֆիկտիվ» են և խախտում են երկրի ազգային ինքնիշխանությունը:

Ավելի վաղ, Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները համարում է անօրինական և միջազգային հանրությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել «կասեցնելու ընթացիկ ապօրինի գործընթացները»: Թբիլիսին պնդում է, որ ընտրությունները հակասում են միջազգային իրավունքին և չեն ունենա իրավական ուժ:

Ռուսաստանը 2008 թ. օգոստոսի 26-ին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը: Ռուսաստանի ղեկավարները բազմիցս նշել են, որ վրացական երկու նախկին ինքնավարությունների անկախության ճանաչումը արտացոլում է առկա իրողությունները և ենթակա չէ վերանայման: Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը:

Կիրակի օրը Աբխազիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ինը հոգի հավակնում էր պետության ղեկավարի պաշտոնին, ներառյալ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: 

Տպել
647 դիտում

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը