«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

24/08/2019 schedule15:05

«Շտապի՛ր նվիրել բարություն» խորագրով բարեգործական միջոցառման շրջանակում  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական գեղեցիկ օր էր կազմակերպել պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։   «ԳեոՊրոՄայնինգ»-ը «Ժպիտների քաղաք»  հիմնադրամի հետ համատեղ երեխաների համար  պատրաստել էր տոնական ներկայացում՝ անիմատորների, սիրելի Դիսնեյի ֆիլմերի հերոսների մասնակցությամբ և, ինչպես սպասվում էր, ներկայացման ընթացքում բարին հաղթեց չարին՝ պարգևելով երեխաներին ուրախ տրամադրություն։ Ընկերությունը նաև երեխաներին հանձնեց նվերներ։ Այս ամենից զատ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը բուժհիմնարկին տրամադրել է ֆինանսական օգնություն՝ հաստատության ընթացիկ գործունեությանը օժանդակելու նպատակով ։«Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաները ստանում են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները։ Մեր երկրում օգտագործվում են քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներ։ Մենք հավատում ենք, որ մեր երեխաները ունեն ցանկություն ու կամք՝  հիվանդությունները հաղթահարելու համար, իսկ մենք, մեր կողմից պատրաստ ենք նրանց ջերմացնել ու փարատել մեր ուշադրությամբ։Ծանր հիվանդությամբ տառապող երեխաները, որոնք ապրում են այն համայնքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը,  /ք․Արարատ, գ․Արարատ, ք․Վարդենիս, Գեղամասար/, նրանց թիվը մոտավորապես հասնում է 100-ի և բոլորն էլ գտնվում են մեր ընկերության ուշադրության կենտրոնում։ 
10 տարի շարունակ մենք մշտական կապի մեջ ենք նրանց և նրանց ընտանիքների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն։ Ամենադժվար փորձություններից մեկը, որ մենք հաղթահարեցինք, կապված էր Արարատ քաղաքի մեկ ընտանիքի պատմության հետ: Եվ այսպես. մոտ երեք ամիս առաջ կատարվեց 15-ամյա աղջնակի ողնաշարի սկավառակների տրասպլանտացիայի վիրահատություն։ Ի ուրախություն մեզ, նա այժմ լիովին առողջ է և այսօր ներկա է մեր միջոցառմանը։ Նա պատրաստ է իր բարությունը փոխանցել բախտակից մյուս  երեխաներին»,- ասաց ընկերության Արտաքին քաղաքականության և սոցիալական պատասխանատվության  գծով կառավարիչ  Ռուզաննա Գրիգորյանը:«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։ 

Տպել
1623 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել