Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա

Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիքսոնը չորեքշաբթի ասել է, որ նա զարմացած է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն չեղարկել է այցը Դանիա այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարվել է վաճառել Գրենլանդիան ԱՄՆ-ին: 

«Դա հնարավորություն էր տոնելու Դանիայի ու ԱՄՆ սերտ հարաբերությունները: ԱՄՆ Դանիայի մերձավոր դաշնակիցն է: Մենք ծրագրում էինք քննարկել ԱՄՆ հետ բազմաթիվ երկկողմ հետաքրքրության հարցեր»,-նշել է վարչապետը, գրում է Ամերիկայի ձայնը:

Նախագահ Թրամփը չեղարկել է իր սեպտեմբերյան այցը՝ թվիթերյան գրառման մեջ նշելով, որ Դանիան առանձնահատուկ երկիր է, որն ունի հիանալի ժողովուրդ, սակայն նա հետաձգում է իր այցը, քանի որ վարչապետ Ֆրեդերիքսոնը հայտարարել է, որ մտադրված չէ քննարկել Գրենլանդիայի վաճառքի հարցը:

Ֆրեդերիքսոնն իր հերթին ընդգծել է, որ Գրենլանդիայի վաճառքի մերժումը չի փոխի երկու երկրների միջև լավ հարաբերությունների բնույթը:

Հիշեցնենք, որ վերջերս Թրամփը ցանկություն էր հայտնել գնել Գրենլանդիան, սակայն Դանիան և Գրենլանդիան միանգամից արձագանքել էին, որ այն վաճառքի ենթակա չէ: Գրենլանդիան հայտարարել է, որ այն պատկանում է ոչ թե Դանիային, այլ հենց Գրենլանդիային: Հուսամ որ սա ընդհամենը կատակ է։

Դանիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ որպես բարեկամ երկիր, սակայն երկրներ ու բնակչություններ գնելու կամ վաճառելու ժամանակները անցել են պատմություն:

Հիշեցնենք, որ Թրամփը հրավեր էր ստացել պետական այցով այցելել Դանիա, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը տեղեկացրել է այցի չեղարկման մասին:

Տպել
420 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան