change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանի

change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի:

Որպես ստորագրահավաքի նախաձեռնող նշվում է Լիլիթ Մկրտչյանը, հասցեատերերն են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու նախարար Արայիկ Հարությունյանը:

Հրապարակված տեքստում նշվում է հետեւյալը.

«2018թ. դեկտեմբերի 28-ին ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Արմենի Հայրապետյանը, ով մինչ այդ հանդիսանում էր նույն համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ռ. Հայրապետյանը ձեռնամուխ է եղել բուհում բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Ծրագրի մաս է կազմում նաև գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթը, որի համաձայն` դասախոսական կազմն ընտրվում է մրցութային կարգով։ Նշենք, որ կարգը հաստատված է` հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը», հղումը՝ https://asue.am/upload/files/documents/Gitamankavarjakan-kazmi-yntrutyan-kanonakarg-30-04-2019.pdf ։

Հարկ է նշել, որ մրցույթը տարիներ շարունակ կրել է ֆորմալ բնույթ՝ իրականում չապահովելով դասախոսների շրջանում մրցակցության որևէ տարրի առկայություն։ 2019թ․ հուլիսին տեղի ունեցած բաց մրցույթի արդյունքում անցողիկ միավորների շեմը չհաղթահարած մի շարք դասախոսներ դժգոհություն են հայտնում դասախոսական կազմի ընտրության չափորոշիչների մասին` փորձելով խոչընդոտել համալսարանի բնականոն գործունեության ընթացքը:

Գիտամանկավարժական կազմի անդամները, ավանդաբար ազատված լինելով ատեստավորման գործընթացներից, իրենց վրդովմունքն են արտահայտում մրցույթի օրինականության, անցկացման կարգի, հանձնաժողովի կազմի և ընտրված չափորոշիչների վերաբերյալ (այդ թվում՝ մասնագիտական գիտելիքներ, մասնագիտական ու դասախոսական աշխատանքային փորձ և այլն):

Համաձայն կանոնակարգի՝ սահմանված 13 չափորոշիչներից 5-ն ապահովելու պարագայում դասախոսը հաղթահարում է մրցույթի անցողիկ շեմը։ Արդյո՞ք 5 չափորոշիչի չհամապատասխանելու, կամ որ նույնն է, հնարավոր առավելագույն միավորների 40%-ը չապահովելու դեպքում մասնագետն իրավունք ունի ծավալելու գիտամանկավարժական գործունեություն։

Սույն ստորագրահավաքը կազմակերպվում է առ այն, որ ՀՊՏՀ ուսանողները, շրջանավարտները, դասախոսները, գործատուները և մյուս շահառուները կողմ են իրականացվող բարեփոխումներին և իրենց աջակցությունն են հայտնում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի որդեգրած ռազմավարությանը, ինչպես նաև ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԻ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Համալսարանի շահառուները սույնով որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքի պաշտպանության քայլ են կատարում՝ պահանջելով գիտամանկավարժական կազմը համալրել բացառապես մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներով և բուհի ղեկավարումը վստահել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ իրենց աջակցությունը վայելող թեկնածուին»:

Այս նախաձեռնությանը երեկ ուշ երեկոյան նախորդել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը: Նախարարը նշել էր, որ հանդիպել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ եւ եկել են փոխհամաձայնության, որ նա կթողնի զբաղեցրած պաշտոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը խնդրահարույց է: Նա ինքն էլ հաստատել էր, որ ատենախոսության մեջ որոշ դեպքերում չի ապահովել պատշաճ հղումները:

09:50-ի դրությամբ ստորագրահավաքին միացողների թիվը 864 է:

Տպել
4665 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար