4 անշարժ գույք, 950 հազար դոլար, 112 մլն դրամ, թանկարժեք ժամացույցների հավաքածու. Վիկտոր Մնացականյանի ունեցվածքը

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը 2019 թվականի ապրիլի 12-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի Մնացականյանը 2018-ին ձեռք է բերել «VOLVO XC 90 2.5T» մակնիշի ավտոմեքենա՝ 40 հազար դոլար արժողությամբ: Մնացականյանը հարկային տարում 45 հազար դրամով բաժնեմաս է ձեռք բերել, որը հարկային տարվա վերջում նույնչափ էլ մնացել է: Հարկային տարվա սկզբում Մնացականյանն ունեցել է 2 մլն դրամի չափով հանձնած փոխառություն, որը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել:

2018-ի տարեսկզբում Մնացականյանի դրամական միջոցները կազմել է 990 հազար դոլար եւ 112 մլն դրամ, որը տարեվերջում դարձել է 950 հազար դոլար եւ 112 մլն դրամ: 2018-ին Մնացականյանի եկամուտները կազմել է 1 մլն 675 հազար 770 դրամ, որը գոյացել աշխատավարձերից:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պաշտոնը ստանձնելուց ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 առանձնատուն, 1 բնակարան եւ 1 հողին ամրակայված շինություն: Բացի 2018-ին ձեռք բերած բաժնեմասից Մնացականյանն ունի նաեւ 6300 եւ 100 հազար դրամի չափերով 2 բաժնեմասեր: Մնացականյանն ունի նաեւ 8 միլիոն դրամին համարժեք կամ այդ արժեքը գերազանցող ժամացույցների հավաքածու:

Մնացականյանի կինը՝ Զարուհի Կարապետյանը նույնպես ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը ապրիլի 12-ին: Տարեսկզբում Կարապետյանն ունեցել է 8 մլն դրամ եւ 45 հազար դոլար, որը տարեվերջում փոփոխության չի ենթարկվել: Կարապետյանը 2018-ին ունեցել է 515 հազար 561 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Տպել
11513 դիտում

Հրդեհ է բռնկվել հայ-վրացական սահմանի մոտ

Չեմպիոնների լիգայի վերջին 18 խաղում խաղում ընդամենը 2-րդ անգամն է, որ «Յուվենտուսը» գոլ չի խփում (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Մոսկվայում կկանգնեցվի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանը

ՀԱՕԿ-ը եւ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

ՍԴ որեւէ անդամ հրաժարականի դիմում այդպես էլ չներկայացրեց Ազգային ժողով

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերում հանդես է գալու 2 վարժությունում

Տարեցների եւ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել. այն կշարունակվի երկու շաբաթ

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը. Տոնոյան

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ՀՀ մարմնամարզության այս տարվա առաջնությունը տարբերվում է նախորդներից. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հարցով

Մայրն ահազանգում է, որ ինքն ու սեռական բռնության ենթարկված իր երեխան վտանգի մեջ են. կոտրել են նրա մեքենան

Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին

Աշտարակում բացվել է «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ» յուրատեսակ վայրը

Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

Հայտնի է՝ ինչու է լեգենդար ֆուտբոլիստ Դել Պիեռոն Երեւան այցելել. պետք է ՌԴ վիզա ստանար