«Լիդիան Արմենիա»-ն պարտավորվում է հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը բաց չթողնել շրջակա միջավայր. ՔԿ

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ընկերությունն ընդհանուր առմամբ ընդունում է «ELARD» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի Ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը:

Ընդերքօգտագործման իրավունքի ստացման պահից սկսած Ընկերությունը որդեգրել է ակտիվ և ճկուն քաղաքականություն ամբողջությամբ կառավարելի դարձնել Ամուլսարի ծրագրի հետ կապված ստորգետնյա և մակերևույթային ջրերի վրա հավանական ազդեցության ռիսկերը՝ միաժամանակ ողջունելով այն փաստը, որ «ELARD» միջազգային փորձագիտական խմբի կողմից ընդhանուր առմամբ դրական է գնահատվել Ընկերության կողմից կիրառման ենթակա բնապահպանական մեղմացման միջոցառումները: Սույնով Ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերը ամբողջությամբ կվերահսկվեն Ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան: Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր:

Ընկերության դիրքորոշումն ամբողջությամբ  ներկայացնում ենք այս հղումով.

Տպել
3855 դիտում

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել