ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը: 

Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, որոնց հիման վրա՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: 2019թ. օգոստոսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ դիմել է դատարան:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է «Շշի Մելո» մականվամբ հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին։

 

Տպել
1010 դիտում

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ՝ Հյուսիսային պողոտայում Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ

Սերժ Թանկյանը միացել է SaveAmulsar արշավին

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ հաղթելով թուրք ըմբիշին

Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար. վարչապետ

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ. Նիկոլ Փաշինյան

Հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՊԵԿ

Երեւանը համալրվելու է եւս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ Կուբատյան

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն