ՀՊՏՀ դասախոսները և ուսանողները հոնորար կստանան ազդեցության գործոն ունեցող գիտական հանդեսներում հրապարակումների համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՊՏՀ դասախոսները և ուսանողներն այսուհետ հոնորար կստանան ազդեցության գործոն ունեցող գիտական հանդեսներում հրապարակումների համար:

Նա նաեւ գրում է.

Ի տարբերություն բնագիտության որոշ ուղղությունների՝ տնտեսագիտության բնագավառը Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես կտրված է եղել համաշխարհային տնտեսագիտությունից։ Երկար տարիների ընթացքում որևէ կերպ չեն մշակվել անհրաժեշտ այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային հայկական տնտեսագիտական միտքը համապատասխանեցնել միջազգային պահանջներին և գոնե տեսանելի դարձնել աշխարհի համար։ Եվ այս խեղաթյուրման հիմքը դրվել է բակալավրիական մակարդակից, երբ ուսանողները կտրված են եղել հետազոտական իրական հմտություններ ստանալուց, ինչը շարունակվել է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Ինքս, ժամանակին սովորելով բացառապես գերազանց գնահատականներով (ինչը, ի դեպ, էական չափանիշ չեմ համարում), որևէ հմտություն չեմ ստացել այս ուղղությամբ և ստիպված եմ եղել ավելի հասուն տարիքում ինքնուս լրացնել բացը։

Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը և նախկին դառը փորձը՝ տնտեսագիտական համալսարանում վճռական քայլեր ենք կատարում՝ աշխարհի համար ընկալելի իրական տնտեսագիտական հետազոտությունների համակարգ ստեղծելու ուղղությամբ՝ փաստացի զրոյական վիճակից։ Հարց կարող է առաջանալ՝ ինչու զրոյական։ Խնդիրն այն է, որ համակարգն այնքան դեգրադացված և անէացած է եղել, որ, օրինակ, չեխական կամ լեհական համալսարանի միջին ասպիրանտն այժմ ավելի մեծ գիտական վաստակ ունի աշխարհի կամայական այլ համալսարանի համար (ավստրալական, ամերիկյան և այլն), քան Հայաստանի միջին դոկտոր-պրոֆեսորը և ակադեմիկոսը։Հասկանո՞ւմ եք։ Եվ, ցավոք, սա չափելի փաստ է, այլ ոչ տեսակետ։ Հետևաբար, քաջություն պիտի ունենանք՝ խոստովանելու, որ, ըստ էության, զրոյից ենք սկսում։ Իրավիճակի անկեղծ և ճշգրիտ ախտորոշումը չտալու դեպքում ևս 30 տարի շարունակելու ենք ինքնախաբեությամբ դոփել նույն տեղում։

Սակայն, լավ նորությունն այն է, որ մշակված հստակ քայլերի միջոցով համեմատաբար կարճ ժամանակահատվածում էապես փոխելու ենք իրավիճակը։ Վերջին ամիսների ընթացքում համալսարանում կատարված խնայողությունների (շուրջ 250մլն դրամ) մի մասն ուղղելու ենք այս խնդրի լուծմանը։ Նախ՝ սկսած այս պահից ՀՊՏՀ-ի այն դասախոսները և ուսանողները, ովքեր իրենց հետազոտությունները կհրապարակեն Scopus և Web of Science շտեմարաններում ներառված ազդեցության գործոն ունեցող գիտական պարբերականներում, համալսարանի կողմից համապատասխան ֆինանսավորում կստանան։

Բացի դրանից, շուտով կսկսենք քանակական և որակական հետազոտությունների վերապատրաստումները համալսարանի բոլոր դասախոսների համար։ Եվ ամենակարևորը՝ հատկապես մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ամրապնդել ենք հետազոտական բաղադրիչը, որպեսզի մագիստրանտները և ասպիրանտները պատրաստ լինեն նոր պահանջներին համապատասխան հրապարակումներ ունենալու։ Արդյունքում՝ երկու տարի հետո տնտեսագիտական համալսարանը տարեկան առնվազն 50 այդպիսի հրապարակում է ունենալու՝ այսօրվա փաստացի զրոյական ցուցանիշի փոխարեն, և այդ թիվը տարեցտարի աճելու է։ Սա համալսարանի միջազգայնացման կարևորագույն պայմաններից մեկն է։

Քանի որ համալսարանում կատարվող բոլոր բարեփոխումների պահանջները նախևառաջ փորձում եմ տարածել իմ վրա և ինքս դառնալ դրանց կատարողը, վերջին ամսվա ընթացքում արդեն երկու հետազոտություն եմ ներկայացրել այդպիսի ամսագրերի, որոնք ընդունվել են հրապարակման։ Իհարկե, իմ դեպքում պարգևավճարի մեխանիզմը, թերևս, չի կիրառվի։ Ատենախոսությանս տեսական հատվածում մեծ ոգևորությամբ գրագողության փաստեր փնտրող 30-40 տարվա գիտական ստաժ ունեցող հարգելի գործընկերներիս ևս հորդորում եմ անցյալում ապրելու փոխարեն փորձել գոնե 1 նմանատիպ իրական հետազոտություն հրապարակել ամբողջ կյանքի ընթացքում՝ նպաստելով հայկական տնտեսագիտական մտքի տարածմանը և միջազգայնացմանը. դրանից կշահենք բոլորս։

Զարգացման մեր ծրագրերում ամեն ինչ շատ պարզ է և չափելի. չենք կարողանա հասնել նշված թիրախներին և ՀՊՏՀ-ն դարձնել տեսանելի միջազգային տնտեսագիտական ասպարեզում՝ապա մենք կհեռանանք, և մեր փոխարեն այլ մարդիկ կփորձեն դա անել։ Հետևաբար, ինքնամոռաց սև փիառի և անկանոն ցնցումների որևէ կարիք չի լինելու։ Իսկ մինչ այդ՝ այս պահին, մեծ տեմպերով շարունակում ենք շարժվել առաջ՝ չափազանց հստակ և տեսանելի ուղով։

Հ.Գ. Շուտով կհրապարակվեն նաև դասախոսների մրցույթի արդյունքները՝ որոշ կարևոր մեկնաբանություններով։ Իսկ դատական հայց ներկայացնող, միաժամանակ դատարանի փոխարեն ապօրինության հանրային դատավճիռ կայացնող, այնուհետև ինձնից այդ դատավճռի մեկնաբանություններ պահանջող հարգելի գործընկերներիս ինքնավստահությանն ու տրամաբանությանը նախանձում եմ։

Տպել
1290 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան