Փոխվարչապետ, նախարար, դեսպան ու մարզպետ մասնակցել են Tour de Masis երրորդ հեծանվաշքերթին

28/07/2019 schedule17:00

Հուլիսի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաև այլ հանրահայտ մարդիկ մասնակցեցինն Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթին: 

Միջոցառումը կազմակերպվել էր  Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի Ընտանեկան Մարզահամալիրի կողմից Հեծանվային Ֆեդերացիայի հետ համատեղ  AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 

Միջոցառման մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից առավոտյան 09:00-ին: Հեծանվաարշավին մասնակցում էին շուրջ 100 սիրողական հեծանվորդներ: Նախքան մեկնարկը, մասնակիցները համարներով հայտագրվեցին, որպեսզի հնարավորություն ունենային մասնակցել խաղարկվող հեծանիվի վիճակահանութանը: Հեծանվորդներին ուղեկցում էին ոստիկանական մեքենաներ, շտապօգնության երկու մեքենա: Հեծանվաշքերթի վերջին կանգառը Ֆրանկոֆոնիայի զբոսայգին էր, որտեղ անցկացվեց GT հեծանիվի խաղարկություն: 

Հեծանվային ֆեդերացիայի տնօրեն Արման Անտոնյանը շնորհակալագիր հանձնեց Մասիսի զարգացման հիմնադրամին` նախագծի աջակցության և համագործակցության համար, մասնավորապես շնորհակալություն հայտնեց Գագիկ Ադիբեկյանին` Մասիսը զարգացնելու հարցում ջանք չխնայելու համար: Նախագծի մասնակցության և հեծանվային մշակութային տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հիանալի բուլվարի կառուցման աշխատանքներ իրականացրած հիմնադրամին, որն իրականացրել է մի յուրահատուկ ծրագիր, որը հաճախ չես հանդիպի ՀՀ տարբեր քաղաքներում, մանավանդ, երբ խոսքը գնում է մարզերի, ոչ մեծ համայնքների մասին: Ես զարմացած եմ տեսնելով այն ամենը, ինչ այստեղ կա»,- ասաց փոխվարչապետը: 

Նախագծի մասնակցության և հեծանվային մշակութային տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը: 

«Շատ ուրախ եմ երկրորդ անգամ այս հեծանվաշքերթին մասնակցելու համար: Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Մասիսի զարգացման հիմնադրամին և Հեծանվային ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու համար: Շատ ուրախ եմ, որ Tour de Masis 3-ը անցկացվել է Tour de France–ի հետ միասին նույն օրը: Հեծանվասպորտը միասին լինելու արվեստն է և շատ ուրախ եմ, որ Մասիսի զարգացման հիմնադրամն այդքան նվիրված է Մասիսը զարգացնելու հարցում»,- ասել է դեսպանը: 

Խաղարկությունից հետո դեսպանը, փոխվարչապետն ու մյուսները միասին տոնեցին Վարդավառը:

Տպել
3479 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը