Գեւորգ Կոստանյանը փորձում է «փրկել» Արման Մկրտումյանին. բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ Մեծ Պալատի քննությանը հանձնելու խնդրանքով:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց դիմումատուների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ նման միջնորդության քննությամբ, համաձայն ՄԻԵԿ 43 հոդվածի, ՄԻԵԴ հինգ դատավորներից բաղկացած դատական կազմը կայացնում է երկու հնարավոր որոշումներից մեկը՝ բողոքը քննության չընդունելու կամ գործը Մեծ Պալատի քննությանը հանձնելու մասին: Երկրորդ դեպքում, գործի քննությունը, կարելի է ասել, սկսվում է նորից:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016թ. հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ կոշտ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Դիմումատուները Բուզանդ փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարեցին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը։ ՄԻԵԴԸ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի:   ՄԻԵԴ-ը  նշել է, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետեւանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից: ՄԻԵԴ վճռում նշվել է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը: ՄԻԵԴ-ի այդ վճռից հետո մի քանի փաստաբաններ արձանագրեցին, որ սա առաջին վճիռն է ընդդեմ հայ դատավորի: Մի խումբ փաստաբաններ նույնիսկ պահանջեցին Արման Մկրտումյանին պատասխանատվության ենթարկել, սակայն անարձագանք:

Վահե Գրիգորյանը պատասխանեց սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել ՀՀ կառավարությունը, ի՞նչն է բողոքարկում: Համաձա՞յն եք արդյոք այս բողոքի հիմնավորումներին:

- Ես միջնորդությանը ծանոթ չեմ, քանի որ չի տրամադրվել մեր կողմին: ՄԻԵԴ պրակտիկան է այսպիսին: Այդ միջնորդության քննությունը տեղի է ունենում բացառապես գործում առկա նյութերի եւ հիմնավորումների շրջանակում: Որեւէ նոր փաստարկ կամ ապացույց քննության ընդունվել չի կարող այս փուլում:

Նման միջնորդությունները քննվում են հետեւյալ հիմքերով.

Նախ, ՄԻԵԴ-ում դատավարության կողմը նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն երկու դեպքում. երբ առկա է ՄԻԵԿ մեկնաբանության լրջագույն խնդիր կամ, երկրորդ, երբ հարցը վերաբերում է ընդհանուր համաեվրոպական կարեւորության եւ Մեծ Պալատի քննության արժանի խնդրի:

Ես կարող եմ պնդել, որ սույն գործով այս հիմքերից որեւէ մեկն առկա չէ: ՄԻԵԴ պալատի վճիռը փաստերի ճշգրիտ արտացոլմամբ եւ ՄԻԵԿ իրավունքի մանրամասն ու ճշգրիտ վերլուծությամբ կայացված ակտ է, որով այս դատարանի՝ նախկինում կայացրած որեւէ դիրքորոշումից որեւէ շեղում չի արձանագրվել:

- Այդ դեպքում, ինչպե՞ս կարող է նման բողոք ներկայացվել. ձգձգելու համար դատավարությո՞ւնը, թե՞ այլ պատճառով:

- Նախ, նման միջնորդության ներկայացումից մոտ մեկուկես ամիս առաջ ինձ էր դիմել ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի տեղակալը՝ արդարադատության փոխնախարար պարոն Ա. Ասատրյանը՝ հայտնելով, որ պարոն Գ. Կոստանյանը ցանկություն էր արտահայտել իմ եւ վստահորդիս հետ հանդիպել եւ քննարկել այս գործով վճռի կատարման եղանակը եւ փոխհատուցման տարբերակները: Հիշեցնեմ, որ վճռի հրապարակումից արդեն իսկ անցել էր մոտ երկու շաբաթ: Այսինքն, առնվազն այնքան ժամանակ, որ բավական էր ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին եւ իր գրասենյակին հավաստիանալու համար, որ վճռի առնչությամբ նրանք ՄԻԵԿ 43 հոդվածով նախատեսված միջնորդություն ներկայացնելու որեւէ հիմք չունեին, չնայած  դրանում համոզվելու համար մեկ օրն էլ բավական էր: Պարզ է, չէ, որ վիճարկման ենթակա որեւէ վճռի «կատարման եղանակի» տարբերակ բանական մարդը չի որոնում, եթե դրա վիճարկման մտադրություն ունի: Նաեւ չեմ կարծում, որ ՄԻԵԴ-ում կառավարության փորձառու ներկայացուցիչը նման հակասական վարք դրսեւորեր այս հարցում:

Վստահորդիս անունից հրավերը ես չընդունեցի, քանի դեռ կառավարությունը չէր հստակեցրել իր՝ նախկինում կայացրած դիրքորոշումն այս գործով: Հիշեցնեմ, որ կառավարության դիրքորոշումը պարոն Յու. Վարդանյանի գործի առնչությամբ շարունակաբար այն էր, որ նա չուներ որեւէ իրավունք խնդրո առարկա հողամասի նկատմամբ եւ, հետեւաբար, չէր կարող հավակնել որեւէ փոխհատուցման: Մինչդեռ, ՄԻԵԴ կայացրած վճռով հիմնավորապես մերժվել էր կառավարության այս դիրքորոշումը: Քանի որ սա շրջադարձային փոփոխություն էր, որի բերումով հարկ էր համապատասխանաբար փոփոխել նաեւ կառավարության դիրքորոշումը, ապա կառավարության ներկայացուցչին խնդրեցի պարզաբանել, թե ՄԻԵԴ վճռից հետո կառավարության դիրքորոշումը՝ դրանից բխող մի շարք, արդեն իսկ կոնկրետ՝ պարոն Յու. Վարդանյանին հասանելիք փոխհատուցման հաշվարկի մեթոդի եւ փաստական ասպեկտների վերաբերյալ, փոփոխվել են, թե՝ ոչ: Այս հաղորդակցությունը գրավոր է եղել: Պատասխանիս կառավարության կողմից ոչինչ չհաջորդեց: Լռություն:

Միայն այս հունվարին տեղեկացա, որ կառավարության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել գործը ՄԻԵԴ Մեծ Պալատի վերաքննությանը հանձնելու մասին:

- Այդ դեպքում, ձեր կարծիքով, ինչո՞ւ է բողոք բերվել մի վճռի դեմ, որի կատարման նպատակով կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել էր միջոցներ:

- Ես, ի պատասխան այս հարցի՝ կարող եմ իմ դիտարկումների եւ այս գործի որոշ հանգամանքների հիման վրա համոզմունքս հայտնել: Այս գործով, հիշեցնեմ, որ հարցը վերաբերում է փաստերի բացահայտ անտեսման կամ դրանց դիտավորյալ խեղաթյուրման արդյունքում մարդու իրավունքների խախտումներին՝ Հայաստանի դատական իշխանության մարմինների կողմից: Այս իրողությունն առանց վարանելու հաստատվել եւ արժանի ու հիմնավոր գնահատականի է արժանացել ՄԻԵԴ-ի կողմից՝ միաձայն:

Այս գործը չի վերաբերում միայն պարոն Յու. Վարդանյանի ավելի քան 100-ամյա սեփականության իրավունքի խախտմանը: Վստահորդիս ապօրինաբար սեփականազրկելու գործընթացում ուղղակիորեն ներգրավված է եղել ներկայումս պաշտոնավարող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը...: ՄԻԵԴ՝ դատավոր Մկրտումյանի կողմից անկողմնակալության սկզբունքի խախտման վերաբերյալ գնահատականը լուրջ հետեւանքներ ունեցող ակտ է դատավոր Մկրտումյանի մասնագիտական կարիերայի համար:

Իմ կարծիքով, այն պահից ի վեր, երբ մի խումբ փաստաբաններ արդեն անցած տարվա դեկտեմբերի սկզբին բարձրացրել էին դատավոր Մկրտումյանին առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ դրա վերաբերյալ պարզաբանումներ կամ տեղեկություններ էին խնդրել համապատասխան մարմնից, ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչը դրանից մոտ տասն օր անց, ինչպես տեսանք, իր նախկինում ունեցած դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ, ՄԻԵԴ էր ներկայացրել գործը Մեծ Պալատի վերաքննությանը հանձնելու բողոք միջնորդությունը: Ես կարծում եմ, որ սրա իրական «հեղինակն» ամենեւին էլ պարոն Գ. Կոստանյանը չէ: Այս համոզումն ամրապնդված է նաեւ այն հանգամանքով, որ նա ի սկզբանե՝ դեռեւս նոյեմբերին, իմացել է, որ կայացված վճռի դեմ միջնորդություն ներկայացնելու հեռանկար չկար:

Կարծում եմ, որ այս միջնորդությունը ներկայացնելու թե իրական նախաձեռնողը, եւ թե, հնարավոր է նաեւ՝ իրական «հեղինակը» պարոն Ա. Մկրտումյանն է՝ իր անվան հետ կապված այս պատմությունից ձերբազատվելու հույսով:

- Ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում այս բողոքի քննության դեպքում:

- Նույնիսկ, եթե կառավարության միջնորդությունը վարույթ ընդունվի, ինչը ես շատ քիչ հավանական եմ համարում, եւ այլ վճիռ կայացվի, ինչն առավել եւս քիչ հավանական եմ համարում, ապա նույնիսկ այդ դեպքում մենք ունենք այն փաստը, որ ՄԻԵԴ դատավորներից ոչ մեկի մոտ կասկած անգամ չի մնացել, որ դատավոր Արման Մկրտումյանի արարքը անթույլատրելի է եղել կոնվենցիայի տեսանկյունից:

Հստակեցնեմ, պարոն Մկրտումյանի՝ վարքի գնահատականը ոչ թե միջազգային դատարանն է տվել, այն տրվել է այն հազարավոր մարդկանց կողմից եւ շատ վաղուց, որոնք մասնակից են եղել եւ անցել են նրա նախագահությամբ վարված հազարավոր դատավարությունների միջոցով: ՄԻԵԴ յոթ հոգանոց պալատը տվել է դատավոր Մկրտումյանի վարքի մի չնչին դրվագի գնահատականն ընդամենը: Ես նույնիսկ կասեի, որ ՄԻԵԴ յոթ հոգանոց դատական կազմը հաստատել է, որ ի վիճակի չի եղել գտնել նվազագույն իսկ հնարավորություն՝ դատավոր Մկրտումյանի կողմից դատավորի անկողմնակալության հետ անհամատեղելի վարք դրսեւորելու մասին վստահորդիս բողոքը մերժելու համար:

Ես համոզված եմ, որ այն դատական կազմը, որ քննելու է դատավոր Մկրտումյանի «վճռաբեկ բողոքի» ընդունելիության հարցը, դրան չի վերաբերվելու այնպիսի անտարբերությամբ եւ իր կոչմանն անհարիր վարքով, ինչպես ժամանակին այդ անում էին դատավոր Մկրտումյանն ու իր գործընկերները, այլ բոլորովին հակառակը՝ այնպես, ինչպես վայել է իրական դատավորների: Այնուամենայնիվ, նույնիսկ նման մանրակրկիտ քննարկման արդյունքում, ես կարծում եմ, որ դատավոր Մկրտումյանի հուսահատ «վճռաբեկ բողոքը» արժանանալու է նույն ճակատագրին, ինչպիսի ճակատագրի նա արժանացրել է տասնյակ հազարավոր անհիմն կալանավորված եւ դատապարտված, սեփականազրկված եւ նսեմացված քաղաքացիների տասնյակ հազարավոր բողոքներ: Հիշեցնեմ, որ դրանք առհասարակ չէին քննվում:

Տպել
1081 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց